Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Հաղթանակի տոնի կապակցությամբ


Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Հաղթանակի տոնի կապակցությամբ

  • 22-04-2014 16:09:58   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ:հանրապետության հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: 
Համապատասախան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ կառույցների ղեկավարները:
Նախագահը կարեւորել է ծրագրերի պատշաճ կերպով իրականացումը` ընդգծելով, որ դրանց ցանկալի արդյունքները մեծապես կախված են ճիշտ մեկնարկից:
Երկրի ղեկավարը հանձնարարկաններ է տվել համապատասխան մարմիններին` աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն