«Քեսաբ պետք է գնան լուրջ կռված տղաները, ոչ թե ասֆալտի ֆիդայինները». Պավել Մանուկյան


«Քեսաբ պետք է գնան լուրջ կռված տղաները, ոչ թե ասֆալտի ֆիդայինները». Պավել Մանուկյան

  • 23-04-2014 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Ապրիլի 23-ին ժամը՝ 13.00-ին «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում  տեղի ունեցավ ասուլիս՝ Արցախյան ազատամարտիկների մասնակցությամբ:
 
Թեման՝ «Ազատամարտիկների առաջին խմբին  արգելել են Հայաստանից մեկնել Քեսաբ»: 
 
Թեմայի վերաբերյալ.
«Ապրիլի 21-ին մահվան բոլոր օղակներով անցած ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձեց Երևանի Օդանավակայանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսապահայության մոտ: Սակայն նրանց ընթացքը կասեցվել է: Անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել, որ նրանք նստեն օդանավ»:
 
 
Բանախոսներն են.
 
Պավել Մանուկյանը - «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի մայոր  
Արմեն Լամբարյանը - Արցախյան ազատամարտի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ
Վլադիկ Ավանեսյանը (մականունը՝ Опытни) - Արցախյան ազատամարտի մասնակից
Արայիկ Խանդոյանը - Արցախյան ազատամարտի մասնակից
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.ԱրTV
2.Նախանորհրդարան
3.Nt.am
4.Nyut.am
5.Aravot.am
Ասուլիսի նկարներն այստեղ
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ