Վաշինգտոն- Կոնգրեսի անդամների և Ամերիկայի Հայկական Համագումարի(Համագումար) ջանքերով Սպիտակ տունը համաձայնել է հանրորեն ցուցադրել հայ որբերի գործած գորգը արդեն իսկ այս աշնանը,- հաղորդում է Համագումարը:
Համագումարը ողջունում է այս առաջընթացը, քանի որ նախորդ պլանավորած գորգի մեկօրյա ցուցադրությունը` Սմիթսոնյան Ինստիտուտում անցած տարվա դեկտեմբերին, հետաձգվել էր: Համաձայն Բրեդ Շերմանին ուղղված Ազգային անվտանգության խորհրդատու Էնթոնի Բլինկենի անցած տարվա նամակի. «Սպիտակ տան հավաքածուի մաս կազմում են լիարժեք մշակված ցուցադրություններ, այլ ոչ թե մեկօրյա մասնավոր միջոցառումներ»: Համագումարն ակնկալում է, որ այս տարի հայ որբերի գործած գորգը ակնառու կերպով կցուցադրվի ամերիկյան հասարակությանը:
Նորություններում հաղորդվում են անցած տարի թուրքական կառավարության` Սպիտակ տան վրա ճնշում գործադրելու և միջոցառումը չեղյալ հայտարարելու մասին, որը բացասական արձագանք գտավ Կոնգրեսի անդամների շրջանում, ներառյալ սենատոր Էդվարդ Մարքի, Ադամ Շիֆի և Դեյվիդ Վալադաոյի կողմից, ովքեր ավելի քան 30 Կոնգրեսի անդամների կողմից ստորագրված նամակ էին ուղղել նախագահ Օբամային, որում կոչ էին անում թույլատրել գորգի ցուցադրությունը:
Քուլիջի գորգի ցուցադրության անհասանելիության հետ մեկտեղ, Համագումարը սկսեց հայ որբերի գործած «Քույր գորգը» ցուցադրելու քարոզարշավը: Այս ընթացքում «Քույր գորգը» ցուցադրվել է Բոստոնում, Մասսաչուսեթս և Բոկա Ռեյթոնում, Ֆլորիդա: Մարտ ամսին կոնգրեսական Շիֆը պլանավորել էր ցուցադրել այն Կապիտոլիումում մի միջոցառման ժամանակ, որը սակայն հետաձգվեց ձյունաբքի պատճառով:
|
Dr. Martin Deranian (3rd from left) with the Armenian Orphan Sister Rug at the Assembly's Annual Holiday Briefing in Boston, Massachusetts. December 5, 2013.
|
«Ես խորապես զգացված եմ»,- դոկտոր Մարտին Դերանյանն ասաց Համագումարին` տեղեկանալով հայ որբերի գործած գորգը ցուցադրելու որոշման մասին: «Ես հավատում եմ ամերիկյան կառավարությանը, որն ի վերջո ճիշտ որոշում կկայացնի»,- շարունակեց խոսքը դոկտոր Դերանյանը: Վերջինս «Նախագահ Քալվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի հեղինակն է: Նա հավելեց. «Ես գնահատում եմ Վաշինգտոնում մեր ընտրված պաշտոնյաների աշխատանքը, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարին, որն օգնում է ապահովել այս գործընթացը»:
1925թ. Նյու Յորք Թայմսի գլխավոր խմբագիր և Մերձավոր Արևելքի ամերիկյանՆպաստամատույց ընկերության փոխնախագահ, դոկտոր Ջոն Հ. Ֆինլին նվիրեց ՀայոցՑեղասպանության որբերի կողմից պատրաստված գորգը գործող նախագահ ՔալվինՔուլիջին: Գորգը պարտաստվել էր ի երախտագիտություն՝ 20-րդ դարի առաջինցեղասպանությունից փրկվածներին Ամերիկայի ցուցաբերած օգնության ևմեծահոգության համար: Ինչպես նախկինում հաղորդվել է, գորգը ցուցադրվել էր Սպիտակ տանը 1984 և 1995 թվականներին, սակայն դրանից ի վեր չի ցուցադրվել: Այս հարցը Համագումարը բարձրաձայնել է բոլոր ԱՄՆ-ի վարչակազմերի առջև:
«Ամերիկայի` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելու մարդասիրական միջամտության համար երախտագիտության այս նյութական խորհրդանիշի ցուցադրությունը դրական առաջընթաց է»,- հայտատարում է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին:
NR#: 2014-026
|