Ոստիկաներն այսօր ուժեղացված ծառայություն են իրականացնում հասարակական ու ժամանցի վայրերում (Տեսանյութ)


Ոստիկաներն այսօր ուժեղացված ծառայություն են իրականացնում հասարակական ու ժամանցի վայրերում (Տեսանյութ)

  • 01-05-2014 16:39:28   | Հայաստան  |  Իրավունք



 
Այսօր Մայիսի 1-ն է` Աշխատանքի և աշխատավորության օրը: Եվ օրը ոչ միայն ոչ աշխատանքային, այլև իսկապես տոնական է, առաջին հերթին` երեխաների համար: Սկսեցին գործել զբոսայգիներն ու ատրակցիոնները, հասարակական վայրերում կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ:
Ոստիկանության ստորաբաժանումներն առավոտից ուժեղացված ծառայություն են իրականացնում հասարակական ու ժամանցի վայրերում, այգիներում, հարակից տարածքներում: 
Վերահսկվում ու կարգավորվում է տրանսպորտի երթևեկությունը ծանրաբեռնված փողոցներում: Պարեկախմբերի ծառայողները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին, հետևում երեխաների տեղաշարժին, ապահովում հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի տոնը տոնական ընթացք ունենա:
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը կշարունակվի մինչև տոնական օրվա ավարտը:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք