Հայաստանը կներկայացվի «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին


Հայաստանը կներկայացվի «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

  • 05-05-2014 15:54:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի մայիսի 5-8-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացնի Հայաստանը Դուբայում տեղի ունեցող «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
 
Այն Մերձավոր Արևելքում զբոսաշրջային ոլորտի ամենամեծ միջոցառումն է. ակնկալվում է շուրջ 20 հազար առևտրային գործակալների, զբոսաշրջային մասնագետների և 21 հազար այցելուների մասնակցություն:
 
Ցուցահանդեսը համակենտրոնացնում է տարածաշրջանի գործարար ներուժը՝ միևնույն ժամանակ, հանդիսանալով զբոսաշրջության ոլորտի մարտահրավերների և հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ:
 
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող տեղեկագրքեր և քարտեզներ: 
 
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը մերձավորարևելյան շուկայում, զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն