Աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • 08-05-2014 00:56:55   | Հայաստան  |  Իրավունք


 

Աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ: Օրակարգում մեկ հարց էր՝ ծառայության աշխատանքում առկա թերությունները, դրանց պատճառների վերլուծությունն ու վերացման ուղիները:
Խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, ոստիկանության պետը նշեց, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է:
Անդրադառնալով բարեփոխումների ընթացքին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ փոփոխություններին ընդդիմանում են ոչ միայն հասարկության որոշակի խմբերի ներկայացուցիչներ, այլև դիմադրություն կա հին ու արատավոր գործելաոճից չհրաժարվող որոշ ոստիկանների կողմից:
Ոստիկանության պետն ընդգծեց, որ հասարակությունը դրական է վերաբերվում ոստիկանության վերափոխմանը, քաղաքացիները հանդուրժող են  թերությունների հանդեպ, սակայն պահանջկոտ են ոստիկանի բարոյական նկարագրի և պատշաճ ծառայության հարցում: Դա նաև ոստիկանության ղեկավարության գլխավոր ու առաջնահերթ պահանջն է:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց և ժամկետներ նշանակեց թերությունները վերացնելու և ծառայությունը պահանջվող մակարդակին հասցնելու համար:
 

 

Նոյյան տապան  -   Իրավունք