Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին


Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին

  • 16-05-2014 16:54:51   |   |  Հասարակություն

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին:
Հանդիպմանը, որին Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր: 
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Արցախի զարգացման գործում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունը` հույս հայտնելով, որ նման հայրենանվեր կեցվածք կառույցը կցուցաբերի նաեւ ապագայում: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն