Ձերբակալվել է Վերնիսաժի մոտ կրակոցներ արձակած քաղաքացին, ով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է Տեսանյութ)


Ձերբակալվել է Վերնիսաժի մոտ կրակոցներ արձակած քաղաքացին, ով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է Տեսանյութ)

  • 18-05-2014 20:21:32   | Հայաստան  |  Իրավունք


Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Աշոտ Մինասյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 29-ամյա Գոռ Առաքելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Առաքելյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և ներկայացրել նաև «Մակարով» տեսակի ատրճանակը, որով երեկ՝ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի դիմաց նա կրակոցներ էր արձակել: Քիչ առաջ Գ.Առաքելյանը տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա կողմից ներկայացված «Մակարով» տեսակի ատրճանակը, որը ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների ապօրինի է, ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային և այլ փորձաքննություններ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գ.Առաքելյանը ով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է, կրակոցներն արձակելուց առաջ մի քանի անգամ խնդրել է իր հետ վիճաբանողին որպեսզի նրանք իր կնոջ և երեխայի ներկայությամբ անհարգալից վերաբերմունք չցուցաբերեն և դադարեցնեն լկտի պահվածքը, ասելով նաև թե՝ «կնոջս ու երեխային բարձրացնեմ տուն, իջնեմ շարունակենք մեր զրույցը», սակայն նրանք ավելի են ոգևորվել ու սկսել են ավելի լկտի պահվածք դրսևորել, այս անգամ հայհոյանքներ և սպառնալիքներ տալով, ինչից հետո էլ պատգամավորի փեսան գործի է դրել իր մոտ եղած ապօրինի ատրճանակը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում ավագ քննիչ Աշոտ Մինասյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը, պահելը, օգտագործելը), 258 հոդվածի 4 մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել էր երեկ՝ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով, ինչի հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/14620/

Նոյյան տապան  -   Իրավունք