Նամակ iLur.am լրատվական կայքի գլխավոր խմբագրին
iLur.am լրատվական կայքի հարգելի գլխավոր խմբագի՛ր,
iLur.am լրատվական կայքում սույն թվականի մայիսի 17-ին ժամը 10:18-ին
տեղադրվել է «Սկանդալ. Շիրակացու ճեմարանում կարելի է օգտվել միայն «Օրանժից». Որոշում»
վերնագրով հոդված / հոդվածը ներկայացված է հավելված 1-ում /: Հոդվածում ներկայացված է
«Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիր»» փակ բաժնետիրական
ընկերության տնօրեն Աշոտ Ալիխանյանի հաստատած կարգը, որը վերաբերվում է նույն
ընկերության տարածքում, ինչպես նաև ճեմարանին սպասարկող տրանսպորտային միջոցներում
բջջային հեռախոսների գործածությանը:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ճեմարանում 01.09.2005թ. N142 հրամանով արգելված է եղել
սաների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը դասերի և կարճ դասամիջոցների
ժամանակ, իսկ 31.10.2005թ. N199 հրամանով սաներին արգելվել է ճեմարանում և ճեմարանի
տրնասպորտում բջջային հեռախոսների օգտագործումը / հրամանները ներկայացված են
հավելված 2-ում /, ինչը նպաստել է սաների կրթության կազմակերպման արդյունավետության
բարձրացմանը և սաների ամբողջ ուշադրությունը իրենց կրթության վրա սևեռելուն: Միևնույն
ժամանակ, սաներին միշտ թույլատրվել է օգտվել ուսումնական մասերում և մանկավարժների
աշխատասենյակներում տեղադրված բջջային և քաղաքային հեռախոսներից:
Ընդառաջելով ծնողների խնդրանքներին, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ
Ճեմարանի տարածքում բավականին երկար ժամանակ բջջային հեռախոսների արգելված լինելը
սաների մոտ ձևավորել է ըստ անհրաժեշտության ու նպատակի օգտագործելու մշակույթ,
ընկերությունը պայմանագիր է կնքել «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորի հետ,
մասնավորապես՝
- «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը ճեմարանի համար ստեղծում է հատուկ
փաթեթ, որի սահմաններում բոլոր բաժանորդները՝ ճեմարանի սաները,
աշխատակիցները և ծնողները միմյանց հետ խոսում են անվճար,
- «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը ճեմարանի սաներին առաջարկում է
ինքնարժեքով (7000 դրամ) հեռախոսներ, որոնց կարճ հաղորդագրություն գրելու
հնարավորությունը օպերատորի կողմից անջատվում է,
- ճեմարանը վճարում է սաներին տրամադրվող հեռախոսակապի ամսական 500 դրամ
արժեքը:
Ծառայությունից սաները, աշխատակիցները և ծնողները կարող են օգտվել կամավոր
սկզբունքով, նրանց այս ամենը չի պարտադրվում:
Ձեր հոդվածում կցված կարգին կից՝ ընկերության բոլոր աշխատակիցներին, միջին ու ավագ
դպրոցներում սովորող սաներին ու նրանց ծնողներին ուղարկվել և ընկերության պաշտոնական
կայքում տեղադրվել է նամակ, որում գրված է եղել վերոնշյալ բոլոր պայմանները / նամակը և
կայքում տեղ գտած հայտարարությունը ներկայացված են հավելված 3-ում և 4-ում /:
Հետևաբար Ձեր կայքում կան ապատեղեկատվություններ, նախ դուք հրապարակել եք
վերոնշյալ նամակի և հայտարարության միայն մի մասը, երկրորդ՝ «Երևանի «Անանիա Շիրակացու
անվան ճեմարան կրթահամալիր»»ը ոչ պետական փակ բաժնետիրական ընկերություն է և
ընկերության տնօրենին կոռուպցիայի մեջ մեղադրելը անհիմն է և ծիծաղելի:
Ելնելով այս ամենից՝ պահանջում եմ, որ կայքում տեղադրված հոդվածին ավելացվի
նամակի մյուս մասը և ներկայացվի ամբողջական տեղեկատվությունը:
Կանխավ շնորհակալ եմ աջակցության և փոխըմբռնման համար:
Կսպասեմ Ձեր արձագանքին:
Հարգանքով՝
«Երևանի «Անանիա Շիրակացու անվան
ճեմարան կրթահամալիր»»ի ՏՀՏ կենտրոնի ղեկավար
Լիլիթ Թադևոսյան
Tel: (010) 644 665 (ext 236)
Mob: (077/055) 269 289
Հավելված 1
http://www.ilur.am/news/view/29498.html հղումով տեղադրված հոդված
Հավելված 2
01.09.2005թ. N142 և 31.10.2005թ. N199 հրամաններ 5
Հավելված 3
Հավելված 4
Shirakatsy.am կայքում տեղադրված հայտարարություն / http://shirakatsy.am/news14/n14.05.17-
01.html հղումով /