ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-06-2014 00:00:38   | Հայաստան  |  Իրավունք


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 4-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին: 

Արթուր Օսիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» և «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, որոնք ներկայումս Ազգային ժողովում են, ինչպես և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը:
Քեյթ Փուլերը գրասենյակի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը: Առաջարկվեց Հայաստան հրավիրել համապատասխան փորձագետների՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ փախստականների կարգավիճակի վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով: Առաջարկություն եղավ նաև կազմակերպել պատասխան ճանաչողական այցեր` տեղում առաջավոր փորձին ծանոթանալու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փախստականների իրավունքների պաշտպանությանը և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող այլ հարցեր ևս:

 

Նոյյան տապան  -   Իրավունք