Երեւանի «Գլաձոր» կրթահամալիրը հայտարարում է 2014-2015 ուս.տարվա ընդունելություն


Երեւանի «Գլաձոր» կրթահամալիրը հայտարարում է 2014-2015 ուս.տարվա ընդունելություն

  • 05-06-2014 17:31:50   | Հայաստան  |  Հայտարարություններ

 
 
 
 
 
ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ (ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ N 002)
ԵՐԵՎԱՆԻ «ԳԼԱՁՈՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ
հայտարարում է 2014-2015 ուս.տարվա
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
 
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
 
Կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.
 
1. Իրավագիտություն
2. Տնտեսագիտության տեսություն
3. Միջազգային հարաբերություններ
4. Օտար լեզու և գրականություն
5. Լրագրություն
6. Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
7. Հայոց լեզու և գրականություն
8. Կառավարում
9. Հաշվապահական հաշվառում
10. Թարգմանչական գործ
 
Նախապատրաստական բաժնում անվճար կարող են սովորել այն դիմորդները, ովքեր բարձրագույն կրթությունը կշարունակեն «Գլաձոր» համալսարանում։ Նախապատրաստական բաժինն ավարտածները մեր բուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների։
 
Ընդունվել ցանկացողները պետք է ներկայացնեն դիմում համալսարանի ռեկտորի անունով, միջնակարգ դպրոցի ավարտական վկայական (բնագիր), միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթության դիպլոմ (պատճենը նոտարական վավերացմամբ), 4 լուսանկար (գունավեր 3X4 չափի), անձնագիր և 5000 դրամ: 
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը՝ 10.00-18.00։
 
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
 
Ուսուցման ձևը՝ ցերեկային (առկա), հեռակա 
Ուսման տևողությունը- առկա բաժին՝ 4 տարի, հեռակա՝ 5 տարի 
«Գլաձոր»-ի շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ։ Տրվում է դիպլոմի միասնական հավելված (հայերեն, անգլերեն լեզուներով):  Բուհն իրավունք ունի կնքել անհատական պայմանագրեր և սահմանել անհատական ուսման վարձ, մասնավորապես՝ զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար: «Գլաձոր» համալսարան կարող են ընդունվել նրանք, ովքեր կստանան դրական գնահատականներ ինչպես միասնական և կենտրոնացված, այնպես էլ «Գլաձոր» համալսարանում կազմակերպվող ընդունելության քննություններից։
 
«Գլաձոր»-ում յուրաքանչյուր մասնագիտության գծով բարձր միավորներով ընդունված 50 ուսանողից 10-ը կսովորեն անվճար։ Համալսարանի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ինչպես «Գլաձոր»-ի, այնպես էլ Ազգային ակադեմիայի և այլ բուհերի ասպիրանտուրաներում ու պաշտպանել գիտական թեզ: 
«Գլաձոր»-ի շրջանավարտներից 25-ը արդեն գիտությունների թեկնածու են: «Գլաձոր» համալսարանում երկրորդ մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողներն առարկայական տարբերությունները հանձնելուց հետո հրամանագրվում են երկրորդ կուրս:
 
Ուսանողների արտադրական և նախաավարտական պրակտիկաները կազմակերպվում և անցկացվում են հանրապետության իրավապահ մարմիններում (դատախազություն, դատարան), Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, ֆինանսաբանկային համակարգում, խմբագրություններում, հեռուստառադիոընկերություններում և այլն։
 
«Գլաձոր»-ի ուսանողներին ուսումնական և գիտական աշխատանքից բացի՝ ընձեռվում է հանգստի ու ժամանցի լայն հնարավորություն: Համալսարանն ունի գրադարան, դատական ու կոնֆերանս դահլիճներ, smart և առարկայական լսարաններ, ինչպես նաև օտար լեզուների խորացված ուսումնասիրությունն ապահովող լինգոֆոնային սրահներ։ Համալսարանում գործում են համակարգչային լաբորատորիաները, որտեղ ուսանողները ստանում են համակարգչային գիտելիքներ,  իսկ էլեկտրոնային գրադարանն էլ հնարավորություն է տալիս միանալ աշխարհի ամենատարբեր գրադարաններին և օգտվել այդտեղ պահվող բազմալեզու գրականությունից, տեղեկատվական նյութերից: Համալսարանում գործում են մարզասրահ՝ հագեցած ժամանակակից մարզագույքով, բուժկետ, բուֆետ, սրճարան:
 
«Գլաձոր» համալսարանի ուսանողները կարող են իրենց հանգիստն անցկացնել Սևանի «Գլաձոր» հանգստյան համալիրում։ «Գլաձոր» համալսարանը հրատարակում է «Նոր Գլաձոր» երիտասարդական-ուսանողական թերթը, որի խմբագրական աշխատանքներին մասնակցում են բուհի ուսանողները։ Նրանք կարող են բուհի կազմավորվող հեռուստառադիոստուդիայում պատրաստել և վարել հաղորդումներ։
 
«Գլաձոր» համալսարանին առընթեր գործում են նաև համանուն դպրոցն ու քոլեջը։ Այստեղ դասավանդում են վաստակաշատ ուսուցիչներ, ովքեր հիմնական գիտելիքներից բացի սովորեցնում են մտածել, տրամաբանել ու առաջնորդել՝ վստահ լինելով, որ «Գլաձոր»-ի աշակերտները նույնպես կհասնեն ցանկալի բարձունքների։ 
«Գլաձոր»-ի շրջանավարտներն աշխատում են հանրապետության և արտերկրի պետական և ոչ պետական հիմնարկներում, կազմակերպություններում, խմբագրություններում, հեռուստառադիոընկերություններում, իրավապահ մարմիններում և այլուր։  
 
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
 
Ուսման տևողությունը՝  2 տարի 
 
Կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.
 
1. Իրավագիտություն
2. Միջազգային հարաբերություններ
3. Օտար լեզու և գրականություն
4. Լրագրություն
5. Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
6. Ֆինանսներ
7. Հայոց լեզու և գրականություն
8. Կառավարում
9. Հաշվապահական հաշվառում
10. Թարգմանչական գործ
 
  Կարող են ընդունվել ինչպես Երևանի «Գլաձոր» համալսարանի, այնպես էլ՝ այլ բուհերի բակալավրի, դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտներ՝ մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու նպատակով: Բազային և ոչ բազային կրթություն ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է ընտրված մասնագիտության որևէ դասընթացի շուրջ (ուսանողի ընտրությամբ) հարցազրույցով: 
 
 
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
 
Ուսման տևողությունը՝ 3 տարի առկա, 4 տարի հեռակա
 
Կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.
 
ԺԲ.00.01-«Պետության և իրավունքի տեսություն և պատմություն»
ԺԲ.00.02-«Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական,   մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»  
ԺԲ.00.04-«Դատավարական իրավունք»
ԺԲ.00.06-«Միջազգային իրավունք»
Ժ.01.07-«Արտասահմանյան գրականություն»
Ժ.02.07-«Գերմանական լեզուներ»
Ը.00.02-«Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»
Ը.00.03-«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ»
Է.00.01-«Հայոց պատմություն»
 
Երևանի «Գլաձոր» համալսարանն
ընդունում  է ասպիրանտուրայի որակավորման
քննություններ հետևյալ մասնագիտությունների գծով.
 
ԺԲ.00.01-«Պետության և իրավունքի տեսություն և պատմություն»
ԺԲ.00.02-«Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»  
ԺԲ.00.03-«Մասնավոր իրավունք-քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության, միջազգային մասնավոր իրավունք»
ԺԲ.00.04-«Դատավարական իրավունք»
ԺԲ.00.06-«Միջազգային իրավունք»
Ժ.01.07 «Արտասահմանյան գրականություն»
Ժ.02.07-«Գերմանական լեզուներ» (մասնագիտական և ոչ մասնագիտական)
Ը.00.02-«Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»
Ը.00.03-«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ»
Է.00.01-«Հայոց պատմություն»
              «Ինֆորմատիկա»
              «Փիլիսոփայություն»
 
Մանրամասն  տեղեկությունների համար դիմել Երևանի «Գլաձոր» համալսարան
 
Հասցե՝ ՀՀ, Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ 7/1
Հեռախոս՝ +374 10 54 59 80; 54 59 84
Ֆաքս՝ +374 10 54 59 81
Էլ. հասցե՝  gladzor@gladzor.am
URL: www.gladzor.am
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play