«Գլաձոր» հանրակրթական միջն.դպրոցը հայտարարում է 2014-2015 ուս.տարվա ընդունելություն` 5-12-րդ դասարաններում


«Գլաձոր» հանրակրթական միջն.դպրոցը հայտարարում է 2014-2015 ուս.տարվա ընդունելություն` 5-12-րդ դասարաններում

  • 05-06-2014 17:38:59   | Հայաստան  |  Հայտարարություններ

 
 
 
 
 
«ԳԼԱՁՈՐ» ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ
հայտարարում է
2014-2015 ուս.տարվա ընդունելություն
5-12-րդ դասարաններում
 
Շրջանավարտներին տրվում է ընդհանուր միջնակարգ (լրիվ), ընդհանուր կրթության ատեստատ։
Դպրոցի պետական ավարտական քննությունների արդյունքներով շրջանավարտները կարող են առանց միասնական քննություններ հանձնելու ընդունվել «ԳԼԱՁՈՐ» համալսարանի հեռակա բաժին՝ նախընտրած մասնագիտության գծով։ Դասերն անցկացվում են «ԳԼԱՁՈՐ» համալսարանի շենքում։
Դպրոցում գործում են երկարօրյա խմբեր։
Ցանկության դեպքում դպրոցի մեքենաներով ապահովում է աշակերտների տեղափոխումը։
Դպրոցում իրականացվում է մասնագիտական (հումանիտար, բնագիտական, մաթեմատիկական) ուսուցում։
 
«ԳԼԱՁՈՐ» ՔՈԼԵՋ
 
Ընդունելությունը կատարվում է դիմորդների՝ դպրոցում ցուցաբերած առաջադիմության հիման վրա։ «Գլաձոր» քոլեջ կարող են ընդունվել դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտները։ Քոլեջը մասնագետներ է պատրաստում և որակավորումներ շնորհում հետևյալ մասնագիտությունների գծով.
 
Բանկային գործ՝  բանկային գործի մասնագետ (3 տարի)
 
Հայոց լեզվի դասավանդում՝ հայոց լեզվի ուսուցիչ (4 տարի) 
 
Օտար լեզվի դասավանդում՝ օտար լեզվի ուսուցիչ (4 տարի) 
 
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում՝ տեխնիկ (4 տարի):
 
«Գլաձոր» քոլեջի շրջանավարտները ՀՀ կառավարության որոշման համաձայն կարող են իրենց կրթությունը շարունակել ինչպես Երևանի «Գլաձոր» համալսարանի, այնպես էլ այլ պետական և ոչ պետական բուհերի համապատասխան մասնագիտությունների 2-րդ և 3-րդ կուրսերում։ Դասերն անցկացվում եմ Երևանի «ԳԼԱՁՈՐ» համալսարանի շենքում։
 
 
Մանրամասն  տեղեկությունների համար դիմել Երևանի «Գլաձոր» համալսարան
 
Հասցե՝ ՀՀ, Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ 7/1
Հեռախոս՝ +374 10 54 59 80; 54 59 84
Ֆաքս՝ +374 10 54 59 81
Էլ. հասցե՝  gladzor@gladzor.am
URL: www.gladzor.am
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ