Լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է<br /> ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին<br />


Լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է
ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

  • 03-06-2010 16:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 2-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Երեւանի Ազատության հրապարակում եւ Մ.Սարյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Ըստ ՀՔԾ-ի մամլո հաղորդագրության, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա «Հայակական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանին եւ ՀԱԿ-ի ակտիվիստ Սարգիս Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ի մասով եւ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: ՀԱԿ-ի մեկ այլ երիտասարդ ակտիվիստին` Դավիթ Քիրամիջյանին, մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ միջնորդություն ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:
Նոյյան տապան  -   Քաղաքական