Փրովիդենս քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակներին<br /> նվիրված հուշարձանի մոտ հիշատակվելու է Հայոց ցեղասպանությունը<br />


Փրովիդենս քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակներին
նվիրված հուշարձանի մոտ հիշատակվելու է Հայոց ցեղասպանությունը

  • 24-04-2010 16:00:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՓՐՈՎԻԴԵՆՍ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 25-ին Փրովիդենսում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձանի մոտ Ռոդ-Այլենդի «Հայ նահատակների հուշարձան» հանձնախումբը (The Armenian Martyr's Memorial Committee of Rhode Island) կանցկացվի է հավաքույթ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը հիշատակելու համար: 29 ֆուտ ծանրությամբ հուշարձանը կանգնեցվել է 1977 թվականին: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշարձանի վրա փորագրված արձանագրությունում ասվում է. «Մենք` հայերս, նվիրում ենք այս հուշարձանը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայի կառավարության կողմից կոտորածի ենթարկած 1,5 միլիոն հայ նահատակների հավերժ հիշատակին»: Հայկական 3 եկեղեցիները, Ռոդ-Այլենդի նահանգապետը եւ Ռոդ-Այլենդի Կոնգրեսի պատվիրակությունը մասնակցելու են այդ հավաքույթին: Ինչպես տեղեկացնում է «Հայրենիք» շաբաթաթերթը, միջոցառման զեկուցողն է «Armenian Organization and Ideology under Ottoman Rule, 1908-1914» գրքի հեղինակ Տիգրան Կալիջյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական