Փրովիդենս քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակներին
նվիրված հուշարձանի մոտ հիշատակվելու է Հայոց ցեղասպանությունը
24-04-2010 16:00:00 | ԱՄՆ | Քաղաքական
ՓՐՈՎԻԴԵՆՍ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի
25-ին Փրովիդենսում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակներին
նվիրված հուշարձանի մոտ Ռոդ-Այլենդի «Հայ նահատակների հուշարձան»
հանձնախումբը (The Armenian Martyr's Memorial Committee of Rhode
Island) կանցկացվի է հավաքույթ Հայոց ցեղասպանության 95-րդ
տարելիցը հիշատակելու համար: 29 ֆուտ ծանրությամբ հուշարձանը
կանգնեցվել է 1977 թվականին: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակին: Հուշարձանի վրա փորագրված արձանագրությունում
ասվում է. «Մենք` հայերս, նվիրում ենք այս հուշարձանը 1915թ.-ի
Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայի կառավարության կողմից
կոտորածի ենթարկած 1,5 միլիոն հայ նահատակների հավերժ հիշատակին»:
Հայկական 3 եկեղեցիները, Ռոդ-Այլենդի նահանգապետը եւ
Ռոդ-Այլենդի Կոնգրեսի պատվիրակությունը մասնակցելու են այդ
հավաքույթին: Ինչպես տեղեկացնում է «Հայրենիք» շաբաթաթերթը,
միջոցառման զեկուցողն է «Armenian Organization and Ideology under
Ottoman Rule, 1908-1914» գրքի հեղինակ Տիգրան Կալիջյանը: