Ինչի՞ համար ենք վճարում եւ ո՞ւմ ենք թույլ տալիս մտնել «մեր գրպանները» (Տեսանյութեր և լուսանկարներ)


Ինչի՞ համար ենք վճարում եւ ո՞ւմ ենք թույլ տալիս մտնել «մեր գրպանները» (Տեսանյութեր և լուսանկարներ)

  • 17-09-2014 16:40:59   | Հայաստան  |  Հասարակություն



Սեպտեմբերի 17-ին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության մեկ տասնյակից ավելի անդամներն իրենց ավտոմեքենաներով մայրաքաղաքի Մերգելյան ինստիտուտի տարածքից ավտոերթով եւ ազդանշաններով շարժվեցին Դավիթաշեն: Ակցիան չէր հսկվում ոստիկանության  աշխատակիցների կողմից։  Մասնակիցները հասնելով Դավիթաշեն,  ցուցադրաբար՝ առանց վճարելու 23  րոպե տեւողությամբ կանգնեցին կարմիր գծերի տարածքում:
 
Նախաձեռնության անդամ՝  Վարդան Հակոբյանը,  ինչպես միշտ, այս անգամ եւս  կոչ  արեց  բոլոր վարորդներին  չվճարել  կարմիր գծերի տարածքներում կանգնելու համար,  քանի որ նրա կարծիքով նրանք,  ովքեր կատարում են վճարումներն  իրենց բարի կամքով,  ապա լավություն են անում քաղաքապետարանի չինովնիկներին:
 
«Քաղաքապետարանի կողմից վճարովի ավտոկայանատեղիների մասին ընդունված որոշումը հակասում է ՀՀ կառավարության կողմից 2009թ. ընդունված որոշմանը, ըստ որի՝  ավտոկայանատեղիները չեն կարող գտնվել ճանապարհի երթեւեկելի մասում»,- ասաց Վ. Հակոբյանը,  հավելելով. որ իրենց  համար կառավարության որոշումն ավելի ուժեղ է, քան քաղաքապետարանի ինչ-որ չինովնիկինը:  Վարդան  Հակոբյանի խոսքով,  վճարովի ավտոկայանատեղիների համար վճարած գումարների միայն 30 տոկոսն է անցնում քաղաքապետարանին,  նրա  համազմամբ  եթե  ողջ  գումարը փոխանցվի վերոնշյալ կառույցին, ապա նույնիսկ  ինքն է  պատրաստ   վճարել  տարեկան սպասարկման վարձավճարը։
 
Ակցիայի մասնակիցների նպատակն է իրազեկման միջոցով  ապացուցել բոլոր վարորդներին, որ կարմիր գծերի համար վճարելը «ինքնակամ թալանվել է, և որ  կարելի է օրինական կանգնել այդ տարածքներում՝  այն էլ առանց  վճարի»։
 
«ՆՏ»  թղթակիցը  տեղեկացնում է,  որ   ակցիան  իրականացվող  կարմիր գծերի տարածքում վերահսկվող  տեսախցիկ կամ ցուցատախտակ չեն  եղել, ավելին՝  «Փար կինգսիթի» ընկերության ավտոմեքենաներ նույնիսկ չեն շրջել։  Ուստի  հետեւությունն  մեկն  է՝  հնարավոր չէ  հաշվարկել  եւ ապացուցել մեքենաների  կայանելու   տեւողությունը։  Ահա սա էլ այն պարզ  իրողությունն  է՝ ինչի՞ համար ենք  վճարում  եւ ո՞մ ենք թույլ տալիս մտնել  մեր գրպանները
 
Մանրամասները տեսանյութերում։
 
 
 
 
<iframe width="560" height="315" src="//www.youtube.com/embed/YAlx9DgE18o" frameborder="0" allowfullscreen></iframe>
Ակցիայի լուսանկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն