Փոքրիկ Իգորը կորցրեց կուրությունը վերկանգնելու իր միակ հնարավորությունը.Հարցազրույց Ռոման Զաքիյանի հետ (Տեսագրություն)


Փոքրիկ Իգորը կորցրեց կուրությունը վերկանգնելու իր միակ հնարավորությունը.Հարցազրույց Ռոման Զաքիյանի հետ (Տեսագրություն)

  • 26-09-2014 12:44:57   | Հայաստան  |  Մամուլի սրահ



 
Սեպտեմբերի 26-ին ժամը՝ 15.00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ (Գրիգոր Լուսավորիչ 8) Ռոման Զաքիյանն իրեն աջակցող քաղաքացիների և լրատվամիջոցների հետ միասին պատրաստվում է անցկացնել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն փոքրիկ Իգորի, որը զրկվեց կուրությունը վերականգնելու իր վերջին հնարավորությունից՝  բյուրոկրատական քաշքշուկի և ոչ մարդկային մոտեցման  պատճառով:
 
Հիշեցում, Ռոմանի որու՝  Իգորի աչքի չափն աստիճանաբար նվազում է եւ քայքայվում: Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը  եւ ստուգումներն իրականացնելու համար երեխան ծնողների հետ պետք է Ֆրանսիայում լիներ սեպտեմբերի 26-ին: Սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է միայն ծնողներից մեկին: Բայց քանի որ երեխան փոքր է և  առանց մոր թույլ չի տալիս կատարել աչքերի հատազոտությունները, ուստի հայրը խնդրել է և կատարել դեսպանատան բոլոր պահանջները, որպեսզի թույլ տան մորը ևս մեկնել երեխայի հետ Փարիզ: Սակայն մինչ օրս Ռոման Զաքիյանը ստանում է մերժումներ և դեսպանատունը չի պատրաստվում ընդառաջել ընտանիքին՝ որն ի դեպ խոստանում է անպայման նշված ժամանակին ետ վերադառնալ Հայաստան:
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play