Շարունակվում է «Ես եմ» կինոփառատոնը


Շարունակվում է «Ես եմ» կինոփառատոնը

  • 03-10-2014 13:51:20   | Կոտայքի մարզ  |  Մշակույթ

Ծաղկաձորում  շարունակվում  է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Գրողների ստեղծագործական տանն ամեն օր մոտ երկու  տասնյակ ֆիլմ է ցուցադրվում, իսկ արդեն երեկոյան կլոր  սեղանի շուրջ կազմակերպվում քննարկումներ, որոնք  անցնում  են  բավականին բուռն: 
«Առաջին անգամ եմ մասնակցում  կինոփառատոնի և պիտի ասեմ, որ տպավորություններս  շատ լավն  են, իսկապես, ստեղծագործական  մթնոլորտ է տիրում: Երեկ քննարկում եղավ, որը բուռն անցավ, շատ հետաքրքիր զրույցներ  եղան, տարբեր մտքեր և կարծիքներ հնչեցին: Այսօր էլ  քննարկում  ունենք, որին շատ եմ սպասում, քանի  որ օրվա  ընթացքում  իմ ֆիլմն  են  ցույց տալու,  հետաքրքիր կլինի  լսել  մյուսների կարծիքները»,- ասում  է Սլավոնական  համալսարանի ուսանողուհի  Շուշան  Մովսեսյանը` հավելելով,  որ իր  համար  փառատոնը շատ  կարևոր էր հատկապես  նոր  ընկերներ, գործընկերներ գտնելու  առումով:
«Սլավոնական  համալսարանում  եմ  սովորում,  որտեղ  բոլորը քաղաքագետներ  են  գրեթե և,  երբ  ֆիլմ  ես  նկարում ստիպված  ես ծանոթների  միջոցով օպերատոր կամ դերասան  գտնել,  քանի  որ այստեղ  չկան: Այս  օրերի  ընթացքում ես նոր  ընկերներ, գործընկերներ գտա  և այսուհետ  կարող  եմ  դիմել  նրանց  օգնությանը: Ավելին, հնարավոր  է համատեղ  ֆիլմեր  նկարահանենք»:
Շուշան Մովսեսյանի ֆիլմը  կոչվում է «Մոսկվիչ»` Գոգոլի «Շինել» պատմվածքի հիման  վրա, պարզապես  այստեղ հերոսին ծաղրում  են  Մոսկվիչ ունենալու համար:
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմից հայտնում են,  որ Գառնիկ  Կարապետյանն իր ֆիլմում ներկայացրել  է Հայաստանը: Ֆիլմի  ստեղծման համար է  օգտագործել  է 30.000 լուսանկար: Այստեղ,  բնականաբար,  անդրադարձ  կա նաև Հայոց  ցեղասպանությանը:
«100 տարի  է  անցել, բայց դեռ  չենք  կարողանում  աշխարհին  ապացուցել, որ Ցեղասպանություն  եղել է, դա  մեծ  ցավ է»,-ընդգծեց  նա:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play