Բացվել է Գևորգ և Աիդա Համբարձումյանների աշխատանքների ցուցահանդեսը


Բացվել է Գևորգ և Աիդա Համբարձումյանների աշխատանքների ցուցահանդեսը

  • 17-10-2014 11:48:05   | Հայաստան  |  Մշակույթ

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում` ս. թ. հոկտեմբերի 16-ին բացվել է Գևորգ և Աիդա Համբարձումյանների «Կարոտի արահետներով» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը նվիրվում է զոհված ազատամարտիկ, արվեստագետ Գևորգ Համբարձումյանի հիշատակին:
Արվեստագետ Գևորգ Համբարձումյանը սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժնում: 1985 թվականին. ստացել է խեցեգործության և գեղանկարչության ոլորտում ստեղծագործող ժողովրդական վարպետի կոչում: Աշխատել է Գեղագիտական դաստիարակության կենտրոնում որպես ավագ մեթոդիստ և խեցեգործ վարպետ: Հեղինակ է բազմաթիվ խաչքարերի, հուշարձան-կոթողների, գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական և մանրակերտ աշխատանքների: Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են Հայաս¬տանում և Ռուսաստանում:
Զոհվել է 1994 թվականի ապրիլի 21-ին, Արցախի Մարտակերտի շրջանում (գյուղ Կարմիրավան), տասներեք հերոս ընկերների հետ՝ անհավասար մարտում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» և այլ շքանշաններով ու պատվոգրերով:
Աիդա Համբարձումյանը մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և Մակեդոնիայում: Սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկական դիզայնի ֆակուլտետում: Դիզայներների միջազգային ուսանողական մրցույթի դիպլոմակիր է, բազմաթիվ գրքերի և ալբոմների ձևավորման հեղինակ: 2008 թվականից Դիզայներների միության անդամ է:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play