«Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի 2-րդ նստաշրջանի աշխատանքների ամփոփումը» թեմայով ասուլիսի տեսագրությունը


«Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի 2-րդ նստաշրջանի աշխատանքների ամփոփումը» թեմայով ասուլիսի տեսագրությունը

  • 20-10-2014 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ. «Փոփոխությունների ժամանակը հիմա է. հետո փոփոխություններ  այլեւս հնարավոր չի լինի անել…»
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ նստաշրջանի աշխատանքների ամփոփմանն էր նվիրված «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսը, որին մասնակցում էին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, ԱՀ Խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը, խորհրդարանի պատգամավորներ: 
Ինչպես տեղեկացրեց ԱՀ խորհրդարանի նախագահը, նստաշրջանում հաստատվեցին ԱՀ խորհրդարանի կողմից ընդունված օրենքները, լսվեցին խորհրդարանի եւ կառավարության  հաշվետվությունները կատարած աշխատանքների վերաբերյալ: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես եկավ  քաղաքական զեկույցով «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանությունը եւ անվտանգությունը» հարցերի վերաբերյալ: Ընդունվեց նաեւ հատուկ հայտարարություն Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին, եւ քննարկումներ ծավալվեցին «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացը հայկական խնդիրների ենթատեքստում» թեմայով:
 Տիգրան Փաշաբեզյանը կարեւորեց ԱՀ Խորհրդարանի  երկրորդ նստաշրջանի անցկացումը, որի շրջանակներում կառավարության անդամների եւ պատգամավորների համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ կարգավորել երեք հիմնական խնդիր. 
Առաջինը  խնդիրը, ըստ Տ.Փաշաբեզյանի, Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացի  իրավական-քաղաքական միասնական փաթեթի ամբողջացումն է (սկսված 2014 թ.-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադրմամբ եւ ծրագրային դրույթների ձեւակերպմամբ): Փաթեթը ներկայացվել է հետեւյալ վերտառությամբ գրքույկի մեջ՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ»: Այստեղ ներառված են 9-ը փաստաթղթեր. առաջինում ներկայացված է «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր փուլի սկիզբը»՝ հիմնական դրույթներով, ուղղություններով, մեխանիզմներով ու լծակաերով, իսկ վերջին փաստաթուղթը՝ Արեւմտյան Հայաստանի նախագահի 2014 թ. օգոստոսի 10-ի հրամանագիրն է՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծ մշակելու վերաբերյալ:   
Երկրորդ խնդիրը, որը հաջողվեց լուծել Խորհրդարանի երկրորդ նստաշրջանի ընթացքում` Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների վերջնական ձևավորման խնդիրն է: Երկրորդ նշստաշրջանի ժամանակ հնարավոր դարձավ համալրել պատգամավորական թափուր տեղերը: «Այսպիսով Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցները ամբողջացան, համալրվեցին նոր կադրերով, եւ նոր ուժերով մենք պատրաստ ենք շարունակել մեր աշխատանքները»,- հայտարարեց ԱՀ վտարանդի կառավարության ղեկավարը:
Ըստ նրա, երրորդ խնդիրը հայեցակարգի առաջադրումն էր, ըստ որի հաստատվել են Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման խնդիրների հետ կապված մոտեցումները: 
 
Այսպիսով, ըստ Տիգրան Փաշաբեզյանի՝ ԱՀ Սահմանադրության նախնական դրույթները այժմ ներկայացված են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթում, Արեւմտյան Հայաստանի բոլոր քաղաքացիները կծանոթանան դրանց հետ եւ հնարավորություն կունենան  քվեարկությամբ մասնակցել Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության ընդունմանը: Նշվեց նաեւ, որ մինչ այժմ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն է ստացել 18300 քաղաքացի: Քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը շարունակում է աճել:
 
Անդրադառնալով հետագա աշխատանքներին, վտարանդի կառավարության ղեկավարը նշեց, որ պատրաստվում են  Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ փաթեթը ներկայացնել Արեւմտյան Հայաստանի հարցով շահագրգռված պետություններին:
 
«Մեր նպատակակետը ազատ, անկախ, ինքնիշխան, իրավական, սոցիալական, ժողովրդավարական  պետական կառույցների հաստատումն է Արեւմտյան Հայաստանում: Ավելի հեռանկարային նպատակն է՝ Հայկական լեռնաշխարհում Հարավից Հյուսիս եւ Արեւելքից Արեւմուտք Արեւմտյան Հայաստան պետության հիմնումը, գործարկումը, որպեսզի կարողանանք Արեւմտյան Հայաստանի հայերին  ապահովել միջազգային իրավունքում որեւէ ժողովրդի նկատմամբ ընդունված գոյություն ունենալու, ազատ զարգանալու եւ առաջընթացի կարեւորագույն սկզբունքները»,- ասաց Տ.Փաշաբեզյանը: 
 
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական ներկայացված խնդիրների լուծումը, ԱՀ վարչապետը պատասխանեց. «Այս խնդիրն այսօր է լուծվելու, առաջիկա տարիների ընթացքում, որովհետեւ այսօր է այն ժամանակը, երբ փոփոխություններ են իրականացվում: Փոփոխությունների ժամանակը հիմա է. հետո կգա  մի ժամանակ, երբ փոփոխություններ  այլեւս հնարավոր չի լինի անել: Պատմության մեջ մենք տեսել ենք այդ փուլերը՝ ինչպես են մեկը մյուսին փոխարինում»: 
«Այսպիսով, մեր ծրագիրը իրատեսական է, որովհետեւ այսօր է փոփոխությունների ժամանակը, որովհետեւ մեր առաջարկը հիմնավորված առաջարկ է, եւ որովհետեւ 
մենք հավատում ենք մեր ուժին, մեր ներուժին, մեր քաղաքացիներին, մեր հնարավորություններին, որ մենք բավարար չափով կարող ենք կազմակերպված լինել»,- հայտարարեց Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ղեկավարը:

 

Հաղորդումը ուղիղ հեռարձակվում է .

TV - AABC (Լոս Անջելես, ԱՄՆ)

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ)

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկ ծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

FB - Noyan Tapan - Նոյյան Տապան խմբում

Telegram - Noyan Tapan TV

 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք բոլոր հաղորդումները՝ օգտվելով ամբողջական տեսացանկից հետեւյալ հղումով՝

https://www.youtube.com/c/NoyanTapanLIVE/playlists

 

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

 

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube

 

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

 

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

 

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

 

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ