Ի՞նչ նպատակ է հետապնդում Արամ կաթողիկոսը օտարների մոտ ինքնզինք «ամենայն հայոց» տիտղոս շնորհելով


Ի՞նչ նպատակ է հետապնդում Արամ կաթողիկոսը օտարների մոտ ինքնզինք «ամենայն հայոց» տիտղոս շնորհելով

  • 20-10-2014 16:12:06   | Իրան  |  Վերլուծություն

Անթիլիաս-Ս. Էջմիածին հարաբերություններն առերևույթ եղբայրական են թվում, սակայն դա իրականում այդպես չէ:
Վերջին տարիներում Արամ Ա. կաթողիկոսը չի թաքցնում իր փափագը՝ «ամենայն հայոց» տիտղոսն իր անվան կցելու խնդրում եւ ընթացք է տալիս այն ազգակործան գոծունեությանը, որ օտար պետությունների ծրագրով և հրամանով և Լիբանանի կործանյալ նախագահ՝ Քամիլ Շամունի ձեռամբ սկիզբ առավ դեռ կես դար առաջ, Հայ եկեղեցին պառակտելու գնով, Սփյուռքի հայկական եկեղեցիների հարստությունը թալանելով, եկեղեցական կառույցների միջոցով Սփյուռքի հայկական համայնքների վրա գերիշխելու արևմուտքի սադայելական ծրագրին ենթարկվելով, որոնց նզովյալ համարեց Երջանկահիշատակ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Արդարեւ, Հայաստանի անկախացումից ավելի քան քսան տարի հետո, եւ հակառակ նրան որ անցյալ տարի Ս. Էջմիածնի խոսնակը դատապարտեց «ամենայն հայոց» տիտղոսը չարաշահողներին, ՀՅԴ-ի թելադրանքներին ենթակա՝ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի մեղավոր ձեռքով կրկին անգամ Անթիլիասի գահակալի Իրան այցելության առիթով Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցու ճակատին փակցված, մեծ պաստառի վրա, պարսկերենով, բարի գալուստ է մաղթվում «համայն աշխարհի հայոց կրոնապետ» Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին:
Բավարար չէր Ս. Էջմիածնից գրավված Թեհրանի թեմի առաջնորդարանի, լուսանկարներով ծածկված պատերից, Էջմիածնական առաջնորների նկարների բացակայումն ու պատմության միտումնավոր կեղծումը, հիմա էլ ոտքի տակ են տալիս Հայ Եկեղեցվո գագաթ՝ Ս. Էջմիանի գահակալի աներկբայ իրավունքը՝ «Ամենայն Հայոց» տիտղոսը:
Այս բոլորից հետո, Արամ Ա. Վեհափառի հռետորական ելույթը՝ Սսի կաթողիկոսարանն իրավատիրոջը վերադարձնելու պահանջով դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարանին, մտորել է տալիս թե հայոց պատմական այդ կաթողիկոսարանը պահանջելով ի՞նչի է ձգտում Վեհը: Հայկական պահանջատիրությունը միջազգային բեմում արծարծելու թե՞ յուր հակաթոռն ավելի հզորացնելու...:
Տե՛ր, պահպանյա՛ Հայոց Սուրբ Եկեղեցին երեւացող ու աներևույթ թշնամիներից:
 
Հ.Գ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը Թեհրան է ժամանել հոկտեմբերի 17-ին: Վեհին դիմավորելու համար Թեմական խորհրդի կողմից կյանքի է կոչվել հատուկ հանձնախումբ: Վերջինս կաթողիկոսին փառաշուք դիմավորելու նպատակով հայաբնակ քաղաքամասերից հասարակությանն ու դպրոցականներին հանրակարքերով տեղափոխեց Սբ. Սարգիս եկեղեցի:
Արամ Ա. Վեհափառի այցելության բուն նպատակը Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ Արեմաթացի եկեղեցու 350-ամյակի միջոցառմանը մասնակցելն է: Վեհափառը մինչև հոկտեմբերի 27-ը լինելու է Իրանում:
 
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 20 հոկտեմբերի 2014թ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play