Ռուսաստանը շարունակում է խոչընդոտել Ուկրաինայի սահմանին ԵԱՀԿ դիտարկման ընդլայնմանը


Ռուսաստանը շարունակում է խոչընդոտել Ուկրաինայի սահմանին ԵԱՀԿ դիտարկման ընդլայնմանը

  • 23-10-2014 12:07:45   | Ուկրաինա  |  Միջազգային
 
Ռուսաստանը շարունակում է խոչընդոտել ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը ռուս - ուկրաինական սահմանի անցակետերում, հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչությունը։
 
Չնայած ԵԱՀԿ-ի անդամ երկրների բազմաթիվ խնդրանքներին, Ռուսաստանը շարունակում է խոչընդոտել սահմանային անցակետերի դիտարկման ընդլայնմանը, իր հաղորդագրությունում նշում է ԱՄՆ-ի ներկայացուցչությունը՝ հավելելով, որ բացառություն են կազմում երկու անցակետերը, որտեղ այժմ աշխատում են 16 դիտորդներ և հսկողություն իրականացնում հարյուրավոր կիլոմետրեր ձգվող սահմանի ընդամենը մեկ կիլոմետրանոց հատվածում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play