ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարին


ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարին

  • 24-10-2014 12:28:04   | Հայաստան  |  Մշակույթ

Ս. թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը, որը Հայաստանում է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության` Հայաստան այցի շրջանակում:  Հանդիպմանը ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը, արտաքին գործերի նախարարության վարչության պետ Բերտրան Մոլտկեն, Գյոթեի ինստիտուտի տնօրեն Յուլիա Կրամերը:
Ողջունելով հյուրերին, նախարար Հ. Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ-գերմանական մշակութային համագործակցության կայուն զարգացման, Հալլեյում հայկական ներկայության ակտիվությանն ուղղված մշակույթի նախարարության ջանքերի համար, որը համատեղ ծրագրերի իրականացման շարունակականության ամուր երաշխիք է հանդիսանում: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ս. թ. փետրվարին Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ձեռք բերված համատեղ պայմանավորվածություններն ու դրանց իրականացման հետ կապված հարցեր:
             Զրույցի ընթացքում նախարար Հ. Պողոսյանն անդրադառձել է կերպարվեստի, երաժշտարվեստի, գրական-թարգմանական, հնագիտության ոլորտներում հաջողությամբ իրականացվող երկկողմ համագործակցությանը և  նշել այն շարունակելու կարևորությունը: Կողմերը վերահաստատել են 2015 թ. Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրեր  և փոխադարձաբար՝ 2016 թ. Գերմանիայում Հայաստանի մշակույթի օրեր կազմակերպելու պայմանավորվածությունը: Այնուհետև, Հ. Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գերմանական կողմին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում՝ հայկական ժայռապատկերները  ներառելու գործընթացին:
  Նախանշվող ծրագրերի համատեքստում, նախարար Պողոսյանը գորընկերոջը տեղեկացնել է 2015 թ. Լեփսիուսի տուն-թանգարանում կայանալիք գիտոժողովի, ցուցադրության և մշակութային այլ օջախներում նախանշվող միջոցառումների  մասին:  
Հանդիպման ավարտին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկումների և կարևոր ծրագրերի իրականացմանը միտված պատրաստակամության համար: 
 
• Վերահաստատել 2015 թ. Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրեր (կամերային նվագախմբեր կամ օպերային երգիչներ, ցուցահանդես) կազմակերպելու հայկական կողմի և փոխադարձաբար 2016 թ. Գերմանիայում Հայաստանի մշակույթի օրեր (Եվրոպական մշակույթների թանգարանում) կազմակերպելու պատրաստակամությունը վերաբերյալ:
• Եվս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը շահագրգիռ է ժայռապատկերների և պատկերագրերի երկհատորանի նկարազարդ գրքերի հրատարակման, ինչպես նաև վերոնշյալ պատկերագրերի տեղանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելու գործընթացի հարցում և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
• Վերահաստատել երկու երկրների հնագետների միջև վերջին տարիներին հաջողությամբ իրականացվող համագործակցությունը շարունակելու Կողմերի ցանկությունը, ինչպես նաև  կրկին առաջարկել 2015 թ. Գերմանիայում կազմակերպել  «Հայաստանի հնագիտական հուշարձանները և յուրօրինակ ժայռապատկերները» թեմայով համատեղ գիտաժողով` պրոֆեսոր Հարալդ Մելլերի և Պավել Ավետիսյանի համակարգմամբ:  
•  Տեղեկացնել գործընկերոջը, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում արտերկրներում կազմակերպվելու են համերգային ակցիաներ «Քեզ հետ Հայաստան» խորագրի ներքո: Նշել, որ Գերմանիայում ևս գերմանական մշակութային հաստատությունների և երաժշտական կոլեկտիվների կողմից կազմակերպվելու են նմանատիպ ծրագրեր: Մասնավորապես. 2015 թ. ապրիլին՝ Բեռլինում՝ Բեռլինի ֆիլհարմոնիա Դոյչե սիմֆոնիկ նվագախումբը, իսկ մայիսին՝ Մագդեբուրգում, Միխելշտայնում, Հալլեյում, Լայպցիգում Դրեզդենում, ապա նաև Բեռլինում դիրիժոր Թովմաս Բուխհոլցի “Vocal Modern” երգչախումբը իրենց համերգները կանցկացնեն այս խորագրի ներքո:
• Գոհունակություն հայտնել այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու վերաբրեյալ: Այս առումով կարևորել տիկին Թիթմայերի այցը:
• Տեղեկացնել, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության միջոցով Բեռլինի պատմության թանգարանին ենք փոխանցել 2015 թ. ակնկալվող ցուցադրության հայեցակարգը և սպասում ենք պատասխանի: Հույս հայտնել, որ պատասխանը դրական կլինի և կսկսվեն կոնկրետ նախապատրաստական աշխատանքներ:
• Տեղեկացնել, որ 2015 թ. մարտ-ապրիլ ամիսներին Պոտսդամի թանգարանում և Լեփսիուսի տուն-թանգարանում կայանալու են գիտոժողովներ և ցուցադրություններ  
• Գործընկերոջ հետ քննարկել Հումբոլդտի համալսարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգային ծրագրի և գիտաժողովի անցկացումը
• 2015 թ. ապրիլի 24-ին Հայաստանի կամերային երգչախումբ հանդես կգա Բեռլինում՝ ներկայացնելով հայ և համաշխարհային դասական ստեղծագործություններ:
• Հայ-գերմանական մշակութային համագործակցության մասին երկլեզու հանրագիտարանի հրատարակում: Սկսվի նախաապատրաստումը 2015 թ. և ավարտվի 2016 թ.
• Տեղեկացնել, որ բոլորովին վերջերս՝ «Գրական տապան - 2014» միջազգային փառատոնին Գերմանիայից մասնակցել է բանաստեղծ, արձակագիր Քրիստինե Հոբան:
 
 
ՇՏԵՖԱՆ ԴՈՐԳԵՐԼՈՀ
Stephan Dorgerloh (  ծնվել է 1966 թ. ապրիլի 3-ին Արեւելյան Բեռլինում )
Գերմանական բողոքական աստվածաբան եւ քաղաքագետ  է:
 
Stephan Dorgerloh (2012)
Կյանքը եւ ստեղծագործությունը 
1987 1993 թթ. սովորել է  Ռոստոկի  և Հումբոլդտի համալսարանների աստվածաբանության բաժնում:
1995 -1997 թթ. սովորել է  Բեռլինում եւ Չիկագոյում :
1998 թ. սոցիալ - քաղաքական երիտասարդների կրթության բողոքական ակադեմիայի տնօրենն է:  
2002 - 2008 թթ. եղել է մարզի Ավետարանական եկեղեցու խորհրդի անդամ:
2009 - 2012 թթ. եղել է նորաստեղծ բողոքական Wittenberg հիմնադրամի գործադիր տնօրեն:.
2011 թ.,  Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարարն է
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play