Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում սևծովյան ավազանի տարածաշրջանում


Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում սևծովյան ավազանի տարածաշրջանում

  • 24-10-2014 16:35:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հեյֆեր Հայաստանի գործընկերը՝ Գյումուշանի ՙԹուրքիաՙ ազգային կրթական դիրեկտորատը, 2014թ. հոկտեմբերի 19-22-ը հյուրընկալեց  Հայաստանի, Բուլղարիայի և Վրաստանի տուրիստական գործակալությունների և տուրիզմի ոլորտի ծառայություններ մատուցողների շուրջ 30 ներկայացուցիչների: Այցը կազմակերպվել էր  ԵՄ կողմից ֆինանսավորվող Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հեյֆեր Հայաստանի գլխավորությամբ՝ Հեյֆեր Վրաստանի, Վառնայի տնտեսական զարգացման գործակալության ¥Բուլղարիա¤ և Գյումուշանի ազգային կրթական դիրեկտորատի ¥Թուրքիա¤ հետ համատեղ:
Զբոսաշրջության ոլորտի ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների տարածաշրջանային խումբը մեկնել էր Թուրքիա բացահայտելու Թուրքիայի գյուղական տուրիզմի առանձնահատկությունները և թուրք գործընկերների հարուստ փորձից սովորելու՝ ինչպես զարգացնել գյուղական զբոսաշրջությունը և արդյունավետորեն վարել իրենց՝ տուրիզմի ոլորտին առնչվող բիզնեսը: Այս այցը, ի հավելում Հայաստան, Վրաստան և Բուլղարիա կատարած այցերի, ևս մեկ հնարավորություն տվեց մասնակիցներին՝ համագործակցել տուրիզմի ոլորտում ծառայություններ մատուցողների տարածաշրջանային ցանցում 4 երկրներից ծրագրում ընդգրկված գործընկերների հետ: 
ՙՙՙԱյցը շատ տպավորիչ էր ու արդյունավետՙ, ասաց Հեյֆեր Հայաստանի տնօրեն Անահիտ Ղազանչյանը: ՙՄենք այցելեցինք Թուրքիայի այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Կարաչա քարանձավը, Բայբուրթ Բակսի թանգարանը, Այդինթեպ ստորգետնյա քաղաքը, Տրապիզոնի Ուզուն լիճը, Սումելա վանքը, Այասոֆիա եկեղեցին, Ռիզեյի այդեր հարթավայրը, թեյի, տխիլի մշակման և սուջուխի արտադրամասեր, գյուղական հյուրատներ և այլն, բոլորը սևծովյան ավազանի երկայնքովՙ, հավելեց տիկին Ղազանչյանը: Տիկին Ղազանչյանն ավելացրեց, որ դեպի Հայաստան, Վրաստան, Բուլղարիա և Թուրքիա կատարած այցերը հիանալի հնարավորություն ընձեռեցին տարածաշրջանի զբոսաշրջային գործակալություններին և  ծառայություններ մատուցողներին կիսելու իրենց լավագույն փորձը, սովորելու միմյանցից և բացահայտելու, թե ինչպես կարող են միասին աշխատել զբոսաշրջիկներին գրավելու դեպի Սևծովյան ավազանի տարածաշրջան, որպեսզի ճանապարհորդեն ծրագրի շրջանակներում մշակված մեկ միասնական փաթեթով ՙՏարածաշրջանային այցելուի միասնական փաթեթՙ:
Տիկին Մեդեա Ծիծկիշվիլին, ով հանդիսանում է PIRT ծրագրի համակարգողը Վրաստանից, շեշտեց, որ այս փոխայցելությունը չափազանց կարևոր է գործընկեր երկրների ծառայություններ մատուցողների միջև համագործակցության, տարածաշրջանային ցանցի ամրապնդման և հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու առումով: §Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի՝ տուրիզմի ոլորտում ծառայություններ մատուցողները ևս մեկ հնարավորություն ունեցան հանդիպելու, հաղորդակցվելու և քննարկելու տարածաշրջանում գյուղական տուրիզմը խթանելու նպատակով հետագա համագործակցության հնարավորությունները¦, ասաց տիկին Ծիծկիշվիլին:
 
ՙՆորարարական գյուղական զբոսաշրջության խթանումՙ ծրագիրն ուղղված է` միասնական ռեսուրսների հիման վրա սևծովյան ավազանի չորս երկրների (Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա)՝  տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով տարածաշրջանային համագործակցության և անդրսահմանային գործընկերության զարգացմանը՝ գյուղական զբոսաշրջության ցանցերի ստեղծման միջոցով՝ միասնական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները և ավանդական պրոդուկտները խթանելու համար:
 
Ծրագրի շրջանակներում կստեղծվեն ուսուցում ստացած և հմտություններ ունեցող՝ գյուղական զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների ցանցեր, որոնք կմշակեն և կվաճառեն եզակի զբոսաշրջային պրոդուկտ՝ ՙՏարածաշրջանային այցելուի միասնական փաթեթՙ (ՙՏԱՄՙ փաթեթ): Այն կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջև աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռք բերումը:
ՙՆորարարական գյուղական զբոսաշրջության խթանումՙ ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ 472,923.43 եվրո գումարի չափով Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի միջոցով: Ծրագիրը սկսվել է 2013թ. նոյեմբերին և կտևի 18 ամիս:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play