Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է պետական կառույցների ղեկավարների հետ


Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է պետական կառույցների ղեկավարների հետ

  • 30-10-2014 13:19:43   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին հանդիպումներ է ունեցել վերահսկիչ պալատի, գլխավոր դատախազության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ եւ ներկայացրել այդ կառույցների նորանշանակ ղեկավարներին:
Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նրանք նոր պաշտոններում կպահպանեն վերոհիշյալ գերատեսչությունների բոլոր դրական ձեռքբերումները եւ նոր որակ կհաղորդեն աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել այս պետական կառույցների նախկին ղեկավարներին` իրենց կատարած աշխատանքի համար, ինչը մեծապես նպաստել է տվյալ գերատեսչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն