Հայոց ցեղասպանության հիշատակի օր Մոնրեալի Կոնկորդիա<br /> համալսարանում<br />


Հայոց ցեղասպանության հիշատակի օր Մոնրեալի Կոնկորդիա
համալսարանում

  • 31-03-2010 14:34:00   | Կանադա  |  Հասարակություն
ՄՈՆՐԵԱԼ: Մարտի 23-ին Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում, Քվեբեկի միավորված հայ երիտասարդների կազմակերպությունը նշել է Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցը` «Ցեղասպանության ոգեկոչման օր» խորագրով: Միջոցառումը նվիրվել է Հայոց, Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանության զոհերի հիշատակին: Քվեբեկի միավորված հայ երիտասարդների կազմակերպությունը համագործակցել է տեղի մի քանի կազմակերպությունների հետ, որոնք էլ աջակցել են այդ միջոցառմանը: Քվեբեկի միավորված հայ երիտասարդների կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել հովանավորներին, որոնք օգնել են կազմակերպել այդպիսի ոգեշնչող եւ ուսուցողական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին նաեւ Հոլոքոստից եւ Հայոց ու Ռուանդայի ցեղասպանություններից փրկվածները: Նրանք մասնակցել են հասարակական քննարկմանը եւ հանդիսատեսի հետ կիսել են իրենց դառը հիշողությունները: Երեք հուզիչ պատմություններից հետո, Իսրայելի բաց համալսարանի ՑեղասպանությաՆ եւ ժամանակակից Հուդաիզմի ոլորտի պրոֆեսոր Յարի Աուրոն կարդացել է «Հայեր, հրեաներ եւ եբրայեցիներ - հիշատակում եւ մերժում» խորագրով դասախոսություն: Պրոֆեսոր Աուրոն կարեւորել է ԱՄՆ-Ի եւ Իսրայելի կողմից 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպես տեղեկացնում է www.armenkaro.org կայքէջը, մԻջոցառումը ավարտվել է կարճ հարց ու պատասխանով:
Նոյյան տապան  -   Հասարակություն