Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն


Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

  • 05-11-2014 16:41:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

05.11.2014

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին: Այն կրում է «Տաշիր» անվանումը: Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Սերժ Սարգսյանը նաև Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից։

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն