Վավերացված է հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակի վերահսկման համագործակցությաունը լեզվի պետական տեսչության հետ (Տեսագրություն)


Վավերացված է հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակի վերահսկման համագործակցությաունը լեզվի պետական տեսչության հետ (Տեսագրություն)

  • 07-11-2014 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Նոյեմբերի 7-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի ունեցավ Սերգո Երիցյանի եւ պրոֆեսոր Էդիկ Մանուկյանի ասուլիսը: 
 
Թեման՝  Հայաստանում ստեղծված  հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակի վերահսկման գործառույթը ստանձնել է լեզվի պետական տեսչությունը: 
 
Բանախոսներն են  
 
Սերգո Երիցյան - ՀՀ ԿԳՆ աշխատակազմի լեզվի տեսչության պետ
Էդիկ Մանուկյան - «ԻՍՄԱ» ՍՊԸ տնօրեն` ՀՊՃՀ պրոֆ. 
 
Թեմայի վերաբերյալ. «ՀՀ  ԿԳՆ աշխատակազմի  լեզվի պետական տեսչության և «Իսմա» ՍՊԸ–ի միջև կնքվել է հուշագիր՝ հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակի վերահսկման համագործակցության վերաբերյալ»։ 
 
«ԻՍՄԱ» ՍՊԸ-ն իրականացրել է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար) բացատրական և թարգմանչական 10 օտար լեզուներով (այդ թվում՝ անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թալիշերեն, զազալի, լեզգիերեն, լատիներեն, քրդերեն) առցանց բառարանների մշակում (www.translator.am):  Այս հարցում որոշակի օժանդակություն  են ցույց տվել նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՊՃՀ-ն: Քանի որ նշված համակարգն իր չափերով այսօրվա դրությամբ ամենածավալունն է և կարող է  էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի պահպանման և զարգացման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջացել դրանք ճշգրտելու Լեզվի պետական տեսչության կողմից: Համակարգը մշակող խումբը կամովին  այս գործառույթը հանձնում է ՀՀ լեզվի պետական տեսչությանը: 
 
Ասուլիսին ներկայացվում է այս մասին կնքված հուշագիրը: 
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.Հ2  TV
2.ԿենտրոնTV
3.NT.am
4.Nyut.am
5.Tert.am
6.Ա1+
7.Armradio.am
8.Armenpress.am
 
 
 
Ասուլիսի լուսանկարներն այստեղ
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play