Քրդերեն խոսելու համար սպանել են 20-ամյա երիտասարդին


Քրդերեն խոսելու համար սպանել են 20-ամյա երիտասարդին

  • 13-11-2014 14:58:44   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն

Անթալիայի Քաշ շրջանում քրդերեն խոսելու համար ծեծելով սպանել են 20-ամյա երիտասարդին:   Radikal-ի փոխանցմամբ՝ երիտասարդը հորեղբորորդու հետ սրճարանից դուրս գալուց հետո վեճի է բռնվել մի խումբ երիտասարդների հետ, ովքեր քրդերեն խոսելու համար վիրավորել են վերջիններիս՝ նրանց «կեղտոտ քրդեր» անվանելով:   Ալկոհոլի ազդեցության տակ տեղի ունեցած վիճաբանությունն վերածվել է ծեծկռտուքի։ Սրճարանում գտնվող տեսախցիկի կադրերը ուսումնասիրած ոստիկանները պարզել են, որ ընդամենը 10 վայրկյան տևած ծեծի արդյունքում 20-ամյա Մահիր Չեթինը տեղում մահացել է։ 

Մանրամասները` yerkir.am կայքում: 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play