Քննարկվել է Արցախի 2014թ. բյուջետային գործընթացը եւ 2015թ. պետական բյուջեի նախագիծը


Քննարկվել է Արցախի 2014թ. բյուջետային գործընթացը եւ 2015թ. պետական բյուջեի նախագիծը

  • 18-11-2014 14:47:18   |   |  Տնտեսություն

Նոյեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. բյուջետային գործընթացի եւ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Արցախի պետական բյուջեն եղել է, կա եւ կմնա սոցիալական ուղղվածությամբ, ինչը եւ պարտավորեցնում է վարել համապատասխան քաղաքականություն:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետական կառավարման մարմիններից ակնկալում է բյուջետային պլանավորման ոլորտում աշխատանքների նոր որակ` առաջին հերթին ծախսերի արդյունավետության գնահատման, ծախսային կառուցվածքի վերանայման եւ հասարակության համար էական արդյունք ապահովող ծրագրերի նախատեսման տեսքով՝ հավելելով, որ պատասխանատու կառույցների ղեկավարները պետք է հրաժարվեն նեղ ոլորտային եւ ժամանակավոր լուծումներից՝ ի օգուտ առանցքային խնդիրների լուծման:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն