Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հանդիպել է ՌԴ դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սազանովին


Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հանդիպել է ՌԴ դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սազանովին

  • 21-11-2014 18:45:27   | Ռուսաստան  |  Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով նոյեմբերի 20-ից 22-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր  հանդիպել է  ՌԴ դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սազանովին:  Ողջունելով նախարարի տեղակալին՝ Սազանովը նշել է, որ ՌԴ և ՀՀ համապատասխան գերատեսչությունները սերտ համագործակցում են: 
Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալման համար, ներկայացրել է աշխատանքային այցի նպատակը  և հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:  Նախարարի տեղակալը կարևորել է հատկապես ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարությունների  և վերջիններիս ենթակայությամբ  գործող 2 կարևորագույն կառույցների` դատական ակտերի հարկադիր կատարման և պատիժների կատարման ծառայություների հետ   համագործակցության գործուն մեխանիզմներ ներդնելը: Նախարարի տեղակալը հիմնականում անդրադարձել է արտադատական որոշումների կատարմանը,  համակարգում կոռուպցիայի կանխարգելիչ մեխանիզմների ներդրմանը, ինֆորմացիոն նորացված  տեխնոլոգիաների գործադրմանը: Կողմերն անդրադարձել են երկու երկրների անբողոքարկելի վարչական ակտերի կիրառման հարցերին, էլեկտրոնային համակարգերի առանձնահատկություններին: 
Խոսելով համապատասխան ծառայությունների ընդհանրություններից՝ երկուստեք կարևորվել է քաղաքացիների իրավունքները, վերջիններիս իրազեկված և ծանուցված լինելու անհրաժեշտությունը: 
Սուրեն Քրմոյաննն ու Սերգեյ Սազանովը խոսել են  համակարգի խնդիրներից,  համաձայնելով, որ նույնատիպ խնդիրների լուծումը համատեղ  ջանքերով ավելի արդյունավետ կլինի: Անդրադարձել  են դատական կարգադրիչների դեմ վերադասության կարգով նախարարություն բերված բողոքների քննության կարգին: 
Եվրասիական տնտեսական միության անդամակցման շրջանակներում կողմերը կարևորել են  համագործակցության առավել սերտացումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության օպերատիվ փոխանակման հնարավորության հեռանկարը:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play