«Մեսրոպատառ .հայ դոմենը հաստատվել է».թեմայով ասուլիսի տեսագրությունը


«Մեսրոպատառ .հայ դոմենը հաստատվել է».թեմայով ասուլիսի տեսագրությունը

  • 25-11-2014 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Նոյեմբերի 25-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ սուլիս «Ինտերնետ հանրություն» Հասարակական կազմակերպության  անդամների մասնակցությամբ։ 
 
Թեման՝  «ICANN միջազգային կազմակերպությունը  հաստատել է մեսրոպատառ .հայ դոմենը, որը կարող է գործել արդեն դեկտեմբերից»։    
 
Բանախոսներն են.
 
Գրիգորի Սաղյանը -  «Ինտերնետ հանրություն» Հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ 
Լիաննա Գալստյանը -  «Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ
Սիրանուշ Վարդանյանը-  ICANN-ի Ինտերնետ օգտագործողների Ասիա և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ
Սամվել Մարտիրոսյանը - Մեդիա - փորձագետ
 
Թեմայի վերաբերյալ,
 
 
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն հայտնում է, որ այսօր` ս.թ. նոյեմբերի 20-ին, ICANN կազմակերպությունը  որոշում է կայացրել գրանցել «.հայ» ինտերնետային  նոր դոմենային անունը: 
 «.հայ» անվան գրանցումից հետո սկսվում է տեխնիկական համաձայնեցումների մի գործընթաց, որի տևողությունը  3-6 ամիս է գնահատվում: 
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն լիովին գիտակցում է այս իրադարձության  նշանակությունը  աշխարհի հայության համար և կոչ անում բոլորին տարածել իրենց մասին տեղեկատվությունը Ինտերնետում նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ:  
Չթերագնահատելով լատինատառ դոմենային անվանումների միջազգային հասանելիությունը` միևնույն ժամանակ  վստահ  ենք, որ «.հայ» դոմենի օգտագործումը մեծագույնս կնպաստի հայոց լեզվի օգտագործմանը ինչպես առօրյայում, այնպես էլ Սփյուռքի և Հայաստանի կապերի ընդլայնման հարցում` հիմնվելով ցանկացած ժողովրդի համար ամենամնայուն արժեքներից մեկի՝  ազգային լեզվի վրա:
«.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, կխթանի հայկական  տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից  բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերեն լեզվի իմացության մակարդակը Ինտերնետում:
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն .am դոմենային անունը գրանցելու իրավունքը ստացել է հեռավոր 1994 թ–ին: Այդ ժամանակ ինտերնետը իրենից ներկայացնում էր իրենց գործով կլանված ինտերնետ ստեղծողների մի համայնք: Կարելի է հպարտանալ, որ ինտերնետի ստեղծողներից մեկը` Ջոն Պոստելը, անձամբ է տրամադրել .am անունը հայկական ինտերնետը ներկայացնող «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ին: Այսօր ժամանակն է եկել գնահատելով արվածը` նայել առաջ և լայնացնել ինտերնետում հայկական  հատվածի  ներգրավվածությունը, անցնել նոր փուլի, երբ մեսրոպատառ դոմենային անունները կդառնան մեր առօրյայի անբաժանելի մաս:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կամավորներին, ովքեր իրենց աշխատանքով և աջակցությամբ մոտեցրել են «.հայ» դոմենային անվան ստեղծումը:
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1,ԱՐTV
2.Ա1+
3.ArmeniaTV
4.ShantTV
5.ArmnewsTV
6.KentronTV
7,NT.am
8,Aravot.am
9.News.am
10Photolur
11.Nyut.am
12,FM106
13.Azatutyun.am
14Arka.am
15Armef.com
16.Erit.am
17,Հ2TV
 
Ասուլիսի լուսանկարներն այստեղ
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play