Միջադեպ՝ Եռաբլուրի պանթեոնում (Տեսանյութ)


Միջադեպ՝ Եռաբլուրի պանթեոնում (Տեսանյութ)

  • 25-11-2014 18:54:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Այսօր Եռաբլուրի պանթեոնում հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների հուղարկավորությունից առաջ մի միջադեպ եղավ: Մինչ սգո արարողությունը, երբ օդաչուների մարմինները բերեցին Եռաբլուր, լրագրողները սկսեցին տեսանկարահանել զոհվածների լուսանկարները: Մի փոխգնդապետ, որը լուսանկարների տեղափոխման հատվածի համար էր պատասխանատու, սկսեց կռվել լրագրողների հետ՝ հորդորելով չնկարել: Այնուհետեւ վեճի բռնվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ՝ բղավելով՝ «Արա գնացեք, սրբություն չունե՞ք արա: Գնացեք՝ կչափալախեմ, ասում եմ՝ մի նկարի: Կիրգի՛զ, կիրգի՛զ ես դու»: Նա հորդորեց թաղումը նկարել, ոչ թե նախապատրաստումը: Ավելի ուշ Գագիկ Շամշյանն Aravot.am-ին ասաց, որ ինքը փոխգնդապետին ասել է, որ փառք տա Աստծուն՝ միջադեպը սրբավայրում էր՝ Եռաբլուրում. «Հակառակ դեպքում ես էլ այնպիսի շոու կսարքեի, որ ինքն էլ կդառնար չուկչա: Ինձ ճանաչողները կզարմանան, թե ոնց չհակադարձեցի: Ուղղակի իր բախտը բերեց, որ ես չուզեցի այդ միջոցառումը հարամել»: Գագիկ Շամշյանը նաեւ փոխանցեց, որ փոխգնդապետը ներողություն է խնդրել իրենից: 
 
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play