Ազատազրկման դատապարտված հայ վարորդը հնարավոր է տեղափոխվի Հայաստան


Ազատազրկման դատապարտված հայ վարորդը հնարավոր է տեղափոխվի Հայաստան

  • 26-11-2014 13:12:37   | Ռուսաստան  |  Իրավունք

Ռուսաստանում վթարի համար 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը հնարավոր է առաջիկայում տեղափոխվի Հայաստան՝ հայրենիքում պատիժը կրելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

ՄԻՊ գրասենյակի աջակցությամբ Հրաչյա Հարությունյանի հարազատներն առաջիկայում նրան հայրենիք տեղափոխվելու համար դիմումներ կներկայացնեն ՌԴ համապատասխան մարմիններին:

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, շուրջ 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար:

 

Նոյյան տապան  -   Իրավունք