«Հայաստանի գյուղատնտեսությունը, տրամադրվող վարկերը եւ ԵՏՄ անդամակցությունը. արդյունքները եւ հետեւանքները» թեմայով ասուլիսի տեսագրությունը
28-11-2014 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Նոյեմբերի 28-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ, «Գյուղատնեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտ» -ի փոխտնօրեն Ստեփան Խոյեցյանի ասուլիսը։
Թեման՝ «Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետևանքները Հայաստանի կերարտադրության և անասնապահության ոլորտներում»։
Ասուլիսի ընթացքում բանախոսը ամփոփեց արոտների անապատացման դեմ պայքարի համար ՀՀ գյուղնախարարությանը Համաշխարհային բանկի կողմից տրամադրած 20 մլն. դոլար վարկի օգտագործման արդյունքները և անդրադարձավ 30 մլն դոլար կազմող նոր վարկի տրամադրման արդյունավետության հարցին։