«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա»-ին շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ


«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա»-ին շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ

  • 08-12-2014 16:27:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2014թ. նոյեմբերի 19-21-ը Ինդոնեզիայում տեղի ունեցած Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (ANNA, Association of National Numbering Agencies) անդամների արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ին (ՀԿԴ) շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ:  
ANNA -ի լիիրավ անդամի կարգավիճակում ՀԿԴ-ն կշարունակի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի (ISIN) և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրերի (CFI) շնորհումը՝ այսպիսով ճանաչելի և տարբերակելի դարձնելով ՀՀ արժեթղթերը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների համար: Լիիրավ անդամի կարգավիճակի շնորհիվ ՀԿԴ-ն կստանա ANNA ասոցիացիայում ձայնի և քվեարկելու իրավունք, հնարավորություն կունենա կատարել հաշիվների տարեկան ստուգումներ և անդամակցել աշխատանքային խմբերին:   
Հիշեցում.ՀԿԴ-ն «ANNA» ասոցիացիայի Գործընկեր էր դեռևս 2009 թվականի հունիսից և մինչ օրս տարբերակիչ ծածկագրեր է շնորել ավելի քան 1400 արժեթղթերի:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն