«Անբան Հուռին» մուլտֆիլմի միջազգային դրամահավաքի ավարտին մնացելէ 5 օր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Անբան Հուռին» մուլտֆիլմի միջազգային դրամահավաքի ավարտին մնացելէ 5 օր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-12-2014 15:31:19   | Հայաստան  |  Մանկական էջ



«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 825.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու եւ ավարտին հասցնելու նպատակով Indiegogo միջազգային հարթակում կազմակերպված դրամահավաքի ժամկետի ավարտին մնացել է 5 օր: Այցելելով հետեւյալ կայք՝https://www.indiegogo.com/projects/anban-huri-musical-cartoon-support#home յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝սկսած խորհրդանշական $1-ից: Այսօրվա դրությամբ արդեն հավաքվել է մոտ $7700` տասը հազար անհրաժեշտից:
«Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տեւական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը՝ խնդրելով բոլորին, հնարավորությունների սահմաններում, աջակցել նախագծի կայացմանը:
 
Ներկայացվում է «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին հատվածը:
 
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play