Թրծման նոր վառարանը կընդլայնի ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրանքի տեսականին


Թրծման նոր վառարանը կընդլայնի ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրանքի տեսականին

  • 18-12-2014 11:22:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևան, 18 դեկտեմբերի 2014 թ. - Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է ալյումինի բնագավառում համաշխարհային առաջատար UC RUSAL կազմի մեջ) գործարկեց ալյումինե ժապավենի բարձրաջերմաստիճան թրծման Seco/Warwick ընկերության վառարանը: Միջանկյալ թրծման տեղամասի տեխնիկական վերազինումն անցկացվում է գործարանի արդիականացման «Ռազմավարություն 33 600 տոննա» ծրագրի շրջանակներում:
 
Նոր վառարանի թողունակությունը 2 անգամ բարձր է հին նմուշի վառարաններից: Բարձր արտադրողականության շնորհիվ  էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը վերամշակման տվյալ հատվածում կնվազի 35-38%, որի հետևանքով ձեռնարկությունը տարեկան կտնտեսի 260-270 հազար դոլար: Նոր վառարանի ձեռքբերման, տեղափոխման և  տեղադրման համար ծախսվել է շուրջ 900 հազար դոլար:
 
«Seco/Warwick վառարանը էապես կրճատում է փայլաթիթեղի նախապատրաստվածքի ջերմային մշակման համար անհրաժեշտ ժամանակը: Դրա հետ մեկտեղ կատարելագործվում են փայլաթիթեղի ֆիզիկա-մեխանիկական հատկանիշները, ինչն ապահովում է արտադրանքի առավել լայն  տեսականու թողարկումը», - ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական տնօրեն Իգոր Կոկարևը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն