«Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակը շարունակվում է


«Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակը շարունակվում է

  • 20-12-2014 11:36:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ արտակարգ իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները, որոնք արդեն 1 ժամ առաջ պետք է ժամանած լինեին, ուժեղ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, ավելի քան 1 ժամ օդանավակայանի շուրջ պտտվող Դոնի-Ռոստովից ժամանող ինքնաթիռը ուժգին մառախուղի պատճառով հեռացել է տարածքից, և որոշվել է, որ այն վայրէջք կկատարի Սոչիի օդանավակայանում: Մին-Վոդիից ժամանած օդանավը դեռևս պտտվում է Զվարթնոցի երկնքում, այն պետք է վայրէջք կատարեր Երևանի ժամանակով 9:45-ին: Երկու ինքնաթիռների վառելիքի պաշարի մասին օդանավակայանում ոչինչ չի հայտարարվում, բայց նշվում է, որ այն դեռևս բավարար է: Քիչ անց «Զվարթնոց» օդանավակայան պետք է ժամանի նաև Բեյրութ-Երևան օդանավը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն