Տոնական օրերին ոստիկանությունը շուրջօրյա ծառայություն կիրականացի հանրապետության ողջ տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Տոնական օրերին ոստիկանությունը շուրջօրյա ծառայություն կիրականացի հանրապետության ողջ տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • 30-12-2014 13:57:15   | Հայաստան  |  Իրավունք


 

Տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում:
Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատեսը, որին մասնակցում էին նաև ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների պարեկախմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ հրահանգներ:
Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պարեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների և հանրապետության հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում:
Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Հատկապես ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ ճանապարհային ոստիկանության վերաբերմունքը կլինի առանձնակի խիստ, իսկ նրանց ուղևորների հանդեպ՝ մարդասիրական. քաղաքացիներին տեղ կհասցնեն ոստիկանները, մեքենան կտարվի հատուկ պահպանման տարածք, իսկ օրինախախտը կենթարկվի պատասխանատվության: 
Ոստիկանությունը համոզված է, որ տոնական օրերին քաղաքացիները կդրսևորեն բարձր իրավագիտակցություն, կպահպանեն համակեցության կանոնները և որևէ օրինախախտմամբ չեն փչացնի իրենց և ուրիշների տոնը:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում կարվի առավելագույնը անցանկալի միջադեպերը բացառելու համար և  ակնկալում քաղաքացիների աջակցությունը:
Շնորհավորում ենք բոլորին Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ և մաղթում տոնական տրամադրություն:
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Նոյյան տապան  -   Իրավունք