Ճանապարհատրանսպորտային պատահարներ. 2013-2014 թթ. համեմատական վիճակագրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ճանապարհատրանսպորտային պատահարներ. 2013-2014 թթ. համեմատական վիճակագրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 16-01-2015 16:28:46   | Հայաստան  |  Իրավունք


 

ԱՀԱԶԱՆԳ ԵՎ ՀԻՇԵՑՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ. 2013-2014 թթ. համեմատական վիճակագրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2014 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3156 պատահար, որոնց հետեւանքով  զոհվել է 297 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 4479 մարդ: 
2013 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 2824 պատահար, որոնց  հետեւանքով զոհվել էր 316,  մարմնական վնասվածք ստացել՝ 3994 մարդ:
2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է վրաերթի 965 դեպք, որոնց հետեւանքով  զոհվել է 93 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 992 մարդ:
2013 թվականին հանրապետությունում արձանագրվել էր վրաերթի 873 դեպք, որոնց  հետեւանքով զոհվել էր 113,   մարմնական վնասվածք ստացել՝ 856 մարդ:
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի պահանջները  չկատարելու հետեւանքով 2014 թվականին արձանագրվել է վրաերթի 665 դեպք, որոնց հետեւանքով 60 մարդ զոհվել է, 648-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 
2013 թվականին արձանագրվել է 597 վրաերթի դեպք, որոնց հետեւանքով 62 մարդ զոհվել է, 575-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

police.am

Նոյյան տապան  -   Իրավունք