Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել նախագահականի նստավայրում (Տեսագրություն)


Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել նախագահականի նստավայրում (Տեսագրություն)

  • 20-01-2015 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հունվարի 20-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի ունեցավ ասուլիս՝ Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության մի շարք աշխատակիցների (հավաքարարների և բանվորների) մասնակցությամբ:

Թեման՝ «Ահազանգ, Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցները հրաժարվում են աշխատել. Նրանց աշխատանքի տեղավորման և վարձատրման խնդիրները շարունակվում են մնալ չլուծված»: Ասուլիսի ընթացքում բանախոսները կանդրադառնան «Սանիտեկ» ընկերության կողմից աշխատակիցների նկատմամբ պարտավորվածությունների չկատարմանը և կներկայացնեն իրենց հետագա քայլերը խնդրի հնարավորինս արագ լուծման ուղղությամբ:

Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները

1.NT.am

2.Aravot.am

3.News.am

4.Armradio.am

5.FM106

6.Newsbook.am

7.Hraparak.am

8,Հանրային Ռադիո «Երեւան» ծրագիր

 

Ասուլիսի լուսանկարներն այստեղ

Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցները պատրաստվում են հունվարի 22-ին ժամը 10.00-ին բողոքի ակցիա իրականացնել նախագահականի նստավայրում: 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ