«Կանգառ Աբու Դաբիում» ծրագիրն այժմ հասանելի է նաև Հայաստանին Etihad ավիաընկերության միջոցով


«Կանգառ Աբու Դաբիում» ծրագիրն այժմ հասանելի է նաև Հայաստանին Etihad ավիաընկերության միջոցով

  • 30-01-2015 12:16:15   | ԱՄԷ  |  Հասարակություն

Հայաստանը ընտրվել է Հալա Աբու Դաբիի(Hala Abu Dhabi),Etihad ավիաընկերության ուղղությունների կառավարման ենթակառույցի կողմից աշխարհի այն 23 երկրների շարքում, որոնց հետ նախընտրելի վաճառքի համաձայնագիր է ստորագրվել Etihad ավիաընկերության սիրելի`«Կանգառ Աբու Դաբիում»  (‘Stopover in Abu Dhabi’) ծրագրի վերաբերյալ, որը միտված է այն ուղևորներին, որոնք տրանզիտով ճանապարհորդում են ԱՄԷ մայրաքաղաքով:

Ծրագիրը թույլ է տալիս ճանապարհորդներին կանգ առնել Աբու Դաբիում, վայելել էքսկլյուզիվ առաջարկները, ինչպես օրինակ մեկ-գիշերյա հյուրանոց, անվճար վիզաներ, մուտք գոլֆի դաշտեր` նախքան իրենց վերջնական ուղղություն ճանապարհորդությունը շարունակելը:              

Այս նոր համագործակցության արդյունքում այս արտոնությունները կարելի է ամրագրել աշխարհի 45 տուրիստական գործակալությունների վեբ կայքերում` ի լրումն Etihad ավիաընկերության վեբ կայքի ևhalaabudhabi@etihad.ae էլեկտրոնային հասցեով:

Etihad ավիաընկերության  վաճառքի մի շարք թիմեր աշխարհով մեկ ևս նշանակվել են որպես այս ծառայության աջակցող և խրախուսող առաջատարներ Հալա Աբու Դաբիի կողմից:

«Կանգառ Աբու Դաբիում»(‘Stopover in Abu Dhabi’) ծրագիրը ներառում է`

·         Սովորական կանգառ (Essential Stopover)– հյուրերը առաջին գիշերը մնում են անվճար, եթե ամրագրում են առնվազն երկու գիշեր: Գները սկսում են ԱՄՆ $36 դոլարից մեկ անձի համար երկու գիշերվա համար նախաճաշը ներառյալ (Bed and Breakfast) 

·         Պրեմիում կանգառ (Premium Stopover)– այն հյուրերի համար, որոնք ճանապարհորդում են պրեմիում դասով: Առաջին կարգով ճանապարհորդող հյուրերերը ստանում են անվճար Աբու Դաբիում հինգ աստղանի հյուրանոցում երկու գիշեր մնալու իրավունք: Բիզնես կարգով ճանապարհորդողները ստանում են անվճար հինգ աստղանի հյուրանոցում մեկ գիշեր մնալու իրավունք:

·         Տրանզիտ-գոլֆ (Transit Golf)- հյուրերը, որոնք Աբու Դաբիում են 6-ից 12 ժամանոց տրանզիտով կարող են գոլֆ խաղալ կամ այցելել լողավազանYas Links գոլֆի ակադեմիայում մինչև իրենց հաջորդ չվերթը:.

·         Անվճար վիզաներ կանգառի համար (Complimentary visa stopovers)– այն անձանց համար, ում անհրաժեշտ է վիզա ԱՄԷ մուտք գործելու համար, Հալա Աբու Դաբին կաջակցի ստանալ անվճար ԱՄԷ վիզա` երկու գիշերվա հյուրանոցային ամրագրում իրականացնելիս:

Etihad ավիաընկերության  մասին.

 Etihad ավիաընկերությունը սկսել է գործել 2003 թվականից: 2013 թվականին ընկերությունը փոխադրել է 11.5 միլիոն ուղևորների: Etihad ավիաընկերությունն Աբու Դաբիում գտնվող իր բազայից կատարում կամ կատարելու է թռիչքներ ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների 111գործող կամ նոր ուղղություններով Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում և ամերիկյան աշխարհամասում: Ավիաընկերություն ունի «Էյրբաս» և «Բոինգ» մակնիշի 110 օդանավեր: Պատվիրված են ավելի քան 200 լրացուցիչ օդանավեր, այդ թվում՝ 70 հատ «Boeing 787», 25 հատ «Boeing 777-X», 62 հատ «Airbus A350» և 9 հատ «Airbus A380»:

Etihad ավիաընկերությունը կապիտալի մեջ մասնակցություն ունի «airberlin», «Air Seychelles», «Virgin Australia», «Aer Lingus», «Air Serbia» և «Jet Airways» Alitalia ավիաընկերություններում: Ներկայումս պաշտոնական ձևակերպման վերջնական փուլում է Շվեյցարիայում գրանցված և գործող «Etihad Regional» ընկերության կապիտալի մեջ Etihad ավիաընկերության մասնակցությունը, որը կառավարվում է  «Darwin Airline»  ավիաընկերության կողմից: Etihad Airways, airberlin, Air Serbia, Air Seychelles, Jet Airways and Etihad Regional նաև մասնակցում են Etihad Airways Partners ծրագրում, նոր բրենդ, որ միավորում է ավիաընկերություններին ավելի շատ ընտություն առաջարկելու ուղևորներին բարելավված ցանցերի, չվացուցակների և առավելություններով` հաճախակի ճանապարհորդող ուղևորների համար:

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play