Համազգային պետական թատրոնը 2015 թվականի փետրվարին կմեկնի հյուրախաղերի


Համազգային պետական թատրոնը 2015 թվականի փետրվարին կմեկնի հյուրախաղերի

  • 30-01-2015 15:17:17   | Հայաստան  |  Մշակույթ

2015 թվականի փետրվարին, Համազգային պետական թատրոնը՝ Համազգային հայ կրթական և մշակույթային միության Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով կմեկնի հյուրախաղերի ԱՄՆ և Կանադա:
Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում փետրվարի 3-8-ը անցկացվող թատերական փառատոնին կներկայացվի Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված՝ Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» ներկայացումները, իսկ Սան-Ֆրանցիսկոյում, փետրվարի 15-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումը: Փետրվարի 21-ից մարտի 1-ը Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում Համազգային պետական թատրոնը հանդես կգա «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումներով: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play