Նոյյան Տապանի լրագրողը ստացել է լուրջ վնասվածքներ. իրավապահները խլել են վերջինիս տեսախցիկը


Նոյյան Տապանի լրագրողը ստացել է լուրջ վնասվածքներ. իրավապահները խլել են վերջինիս տեսախցիկը

  • 31-01-2015 16:58:57   | Հայաստան  |  Քաղաքական

Նոյյան Տապան» լրագրող Արտյոմ Շախնազարովը ստացել է լուրջ վնասվածքներ «100-ամյակը առանց ռեժիմի» նախաձեռնության կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ լուսաբանելու ժամանակ:

Լրագրողի պնդմամբ, ԼեռնայինՂարաբաղի ոստիկանական համազգեստով մոտ 9 անձինք հարձակվել են նրա վրա, կոտրել են գլուխը եւ ձեռքը, ինչպես նաեւ խլել են «Նոյյան Տապան»-ի տեսանկարահանող սարքը: Ա.Շախնազարովի վկայությամբ, ոստիկանական հագուստով անձինք հայհոյելով վերջինիս, հայտարարել են, որ իրենց չի հետաքրքրում նրա լրագրող լինելու հանգամանքը: 

Այժմ լրագրողը գտնվում է Գորիսի հիվանդանոցում: Բախումը տեղի է ունեցել Բերձոր չհասած ճանապարհահատվածում՝ «Ազատ Արցախը ողունում է ձեզ» ցուցապաստառի մոտ:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Նոյան Տապանին» տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ԼՂՀ ոստիկանության պատասխանատու աշխատակիցները դեպքից մոտ մեկ ժամ հետո դեռ չեն կարողանում տրամադրել ստույգ տեղեկատվություն միջադեպի վերաբերյալ, ինչպես նաեւ այն մասին, թե ով է խլել «Նոյյան Տապանի» տեսախցիկը եւ ովքեր են մասնավորապես ծեծի ենթարկել ավտոերթի մասնակիցներին:

Ականատեսների վկայությամբ, վնասվածքներ ստոցողների թիվը մեծ է: Մարմնական վնասվածքներ են ստացել երթի գրեթե բոլոր մասնակիցները, այդ թվում Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play