«Մենք չենք ծրագրում որևէ բան փոխել Վրաստանի հետ մեր հարաբերություններում».Ջեյմս Ապատուրայ


«Մենք չենք ծրագրում որևէ բան փոխել Վրաստանի հետ մեր հարաբերություններում».Ջեյմս Ապատուրայ

  • 04-02-2015 11:58:37   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 

 

 

 

Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ. հունվարին երկիր այցելած մարդկանց (զբողաշրջիկներ, տրանզիտ և այլ) քանակը կազմել է 309 467 մարդ: Ինչը 3%-ով պակաս է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ինչպես անցյալ ամիսների ընթաքում Վրաստան այցելած մարդկանց մեծամասնությունը ժամանել է Թուրքիայից (-12%, 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ), Ադրբեջանից (+12%), Հայաստանից (-2%), Ռուսաստանից (-6%), Ուկրաինայից(-10%):

«Ռուսական տնտեսության ճնշման թուլացման նպատակով, Ռուսաստանի իրականացրած ագրեսիային ի պատասխան` ԱՄՆ-ն կտրամադրի Ուկրաինային լրացուցիչ 117 000 000 դոլար, իսկ Ռուսաստանի` Վրաստանին և Մոլդովային ապակայունացնելու փորձի համար ԱՄՆ-ն կտրամադրի Վրաստանին և Մոլդովային 51 000 000 դոլար», -ասված է 2015թ. ԱՄՆ-ի բյուջեի նախագծում:

Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի` Ջեյմս Ապատուրայի հայտարարության համաձայն` «Վրաստանը ՆԱՏՕ-ից այնպիսի աջակցություն է ստանում, ինչպիսին դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող որևէ երկիր չի ստացել»: «Ես չեմ ուզում խոսել Ուկրաինայի մասին: Չեմ ցանկանում խոսել Ուկրաինայի` ՆԱՏՕ մտնելու ձգտման մասին: Ուկրաինան դեռևս ՆԱՏՕ-ին միանալու որոշում չի ընդունել: Միակ բանը, որ նրանք արել են, չեղյալ են համարել այն օրենքը, որի համաձայն` Ուկրաինան չեզոք պետություն էր: Միակ բանը, որ կարելի ասել Ուկրաինայի մասին, դա այն է, որ երկիրն ավելի է մոտեցել Եվրոպային և կարծում եմ, որ դա չի փոփոխվի: Ինչ վերաբերում է Վրաստանին, Վրաստանը ՆԱՏՕ-ից աննախադեպ օգնություն և աջակցություն է ստանում: Վրաստանը ստանում է ՆԱՏՕ-ից այն, ինչ չի ստացել Ալյանսի անդամ չհանդիսացող որևէ երկիր: Ես հուսով եմ, որ վրաց ժողովուրդը տեսնում և գնահատում է մեր վերաբերմունքը: Մենք չենք ծրագրում որևէ բան փոխել Վրաստանի հետ մեր հարաբերություններում», -փետրվարի 3-ին հայտարարել է Ջեյմս Ապատուրայը:

Խորհրդարանի Բյուրոյի հայտարարության համաձայն` «հնարավոր է` մեքենաների պարտադիր տեխզննումը մտցվի ոչ թե 2015թ. մարտի 1-ին այլ 2017թ. դեկտեմբերի 31-ին: Խորհրդարանը մոտական օրերս պատրաստվում է ուսումնասիրել պարտադիր տեխզննման ամսաթվի տեղափոխումը», -փետրվարի 3-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը: Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն` մեքենաների պարտադիր տեխզննումը պետք է մտցվեր ընթացիկ տարվա մարտի 1-ից: Ինչպես հայտարարում են շատ փորձագետներ, պարտադիր տեխզննման մտցնումը մեխանիկորեն քաղաքացիների դժգոհությունն է առաջացնում, քանի որ երկրի քաղաքացիների մեծամասնության մեքենաները դժվար թե համարվեն անվտանգ և վարելու պիտանի:

Փետրվարի 3-ին Ադրբեջանական «ՍՈԿԱՐ- Վրաստան գազ» ընկերությունը հայտնում է այն մասին, որ «2015թ. մարտի 1-ից գազի գինը բոլոր իրավաբանական անձանց համար, բացի հացի գործարաններից կթանկանա, և 1 կուբամետրը կկազմի 90 թեթրի (45-50 ԱՄՆ ցենտ): Դատելով ամեն ինչից` ադրբեջանական ընկերությունը ցանկանում է վրաց քաղաքացիների հաշվին լրացնել այն վնասները, որոնք նա կրում է համաշխարհային գների անկումից նավթի և գազի հարցում: Հիշեցնենք, որ համաշխարհային շուկայում նավթի և գազի գները կտրուկ ընկել են դեռևս 2014թ. կեսերին և այդ կերպ անհասկանալի է, ինչով է պայմանավորված վրացական շուկայում գազի թանկացումը: «Համաշխարհային գների անկումը պետք է արտացոլվեր մեր գների վրա դեռևս շատ վաղուց, և մեր քաղաքացիները լիովին տեղին են զայրանում վառելիքի թանկացման պատճառով: Համաշխարհային գների անկումը վրացական շուկայի վրա ևս պետք է անդրադառնա: Գոյություն ունեն կասկածներ, որ տեղի ընկերությունները համապատասխան գնային քաղաքականություն չեն վարում և դրանով իսկ խախտում են օրենքը», -դեռևս հունվարի 29-ին հայտարարել էր Վրաստանի վարչապետը: Հիշեցնենք, որ Վրաստանում բենզինի և այլ վառելիքի հիմնական մատակարարն է ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերությունը:

Թոշակը, որը պետք է ավելանար 2015 սեպտեմբերին 6%-ով, լարիի արժեզրկման պատճառով արդեն 13%-ով կորցրել է գինը: Օրեցօր թոշակառուները և սոցիալապես անապահով այլ քաղաքացիները իրենց մաշկի վրա զգում են լարիի արժեզրկման բոլոր դժվարությունները: Պաշտոնական տեղեկության համաձայն` երկրում ինֆլյացիայի մակարդակն աճել է 2%: Միաժամանակ հայտնի է, որ առաջին անհրաժեշտության դեղորայքը թանկացել է 15%: Եթե խոսել պարզ լեզվով, թոշակը կավելանա 20 լարիով, բայց իրականում այն հավասար կլինի 130 լարիի (եթե համեմատենք 2014թ. սկզբի գների հետ): Երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառը ոչ այնքան լարիի արժեզրկումն է, որքան այն, որ Վրաստանը գրեթե ամբողջապես կախված է արտաքին  գործոններից, որոնք Կառավարությունը վերահսկել ի վիճակի չէ:

Վրաստանի Ազգային Վիճակագրական գործակալության տարածած տեղեկությունների համաձայն` «2015թ. հունվարին սննդամթերքի գինն աճել է 1.2%: Միաժամանակ բանջարեղենի և մրգերի գներն աճել են 7.5%, կաթնամթերքը` 1.3%, ալկոհոլը և այլն` 4,5%: Բժշկական ծառայությունների գինը թանկացել է 7.3%, իսկ առաջին անհրաժեշտության դեղորայքը թանկացել է 15,8%»:

 

http://armenian-community.ge/News/1024

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play