Կոտրել են շանը օգնություն ցացաբերող քաղաքացու տեսախցիկը (Տեսագրություն)


Կոտրել են շանը օգնություն ցացաբերող քաղաքացու տեսախցիկը (Տեսագրություն)

  • 06-02-2015 16:09:07   | Հայաստան  |  Մամուլի սրահ



UNIGRAF X-ի աշխատակիցը խլել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Ժաննա Մախյանի տեսախցիկը եւ գցելով գետնին՝ կոտրել այն: Այս մասին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալությանը  հայտնել է ինքը՝ Ժ.Մախյանը, պարզաբանելով, որ դա արվել է մեկ նպատակով՝ թույլ չտալու համար նրան նկարահանել, թե ինչպես են  ընկերության աշխատակիցները բռնում թափառող շներին: «UNIGRAF-X-ը նման գործունեություն կատարելու համար լիցենզիա  դեռևս չունի, բացի այդ, ես ունեմ հստակ տվյալներ, որ այդ շներին պարզապես ոչնչացնում են շատ դաժան ձևերով»,- ասաց Ժ.Մախյանը եւ ավելացրեց. «Ես փորձեցի խոչընդոտել գործընթացին, սակայն ոչինչ չստացվեց, արդյունքում ունեցա ֆինանսական վնաս՝ կոտրեցին տեսախցիկս»:

Ըստ նրա, անհրաժեշտ է բացել կացարաններ և շներին տեղավորել այնտեղ, ինչպես արվում է մնացած բոլոր քաղաքակիրթ երկրներում: «Ամեն տարի Հայաստանում տարեկան բյուջեից 220 միլիոն  դրամ է հատկացվում շներին  ստերիլիզացնելու և փողոց բաց թողնելու համար»,- ասաց Ժաննան, սակայն դրա փոխարեն, նրա պնդմամբ , նրանք ողջ-ողջ այրում են շներին, լիդոկայինով թմրեցնելուց հետո»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play