«Իմ «կրակոցներն» ուղղված են բացառապես համակարգին». Հայկ Կյուրեղյան (Տեսանյութ)


«Իմ «կրակոցներն» ուղղված են բացառապես համակարգին». Հայկ Կյուրեղյան (Տեսանյութ)

  • 26-02-2015 13:49:02   | Հայաստան  |  Իրավունք



Փտրվարի 27-ին ժամը 12:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հայկ Կյուրեղյանի գործով դատական հերթական նիստը որտեղ նա  հանդես կգա հայտարարությյամբ։
Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև,
 
 
«Հայ մարդը «ժողովուրդ ցրող ռեժիմի ոստիկան» չէ, որ ձեռք բարձրացնի կանանց, կամ երեխաների, կամ ծերերի, կամ որևէ քաղաքացու վրա:
Սկսվեց իմ գործով՝ ռեժիմը ընդդեմ Հայկ Կյուրեղյանի դատավարությունը, որն ընթանում է առանց ամբաստանյալի, այսինքն առանց իմ մասնակցության և առանց օրենքով նախատեսված կարգովիմ կողմից տրված համաձայնությամբ նշանակված պաշտպանի:
Իմ և շատ շատերի համոզմամբ, ինչպես մինչ այս կայացած այլ քաղաքական դատավարությունների, այս դատը նույնպես վերածվել է քաղաքական հաշվեհարդարի, ինչը որ ես ակնկալում էի: 
Չունենալով հնարավորություն ներկա գտնվելու իմ «սեփական» դատավարությանը և զրկված լինելով հրապարակայնորեն ինքս ինձ պաշտպանելու իրավունքից, ստիպված եմ դիմելու այս ժանրին և դիմելու լրատվամիջոցներին, այս հայտարարւթյունս տարածելու խնդրանքով:
Դեռևս առաջին նիստի ժամանակ ես ոտքի չկանգնելով հայտարարեցի, որ Հայաստանում դատական համակարգը գործող ինքնակոչ իշխանությունների խամաճիկն է, որի հիմնական գործառույթը ոչ թէ արդարադատության իրականացնումն է հանուն ՀՀ-ի, այլ իշխանությունների «չագուչն» ընդդեմ ժողովրդի:
Վերջին նիստի հեռուստատեսային լուսաբանման ժամանակ ներկայացվեց «տուժող» ոստիկանուհու ցուցմունքն այն մասին, որ իբր  Շանթի գործով դատավարության ընթացքում իմ կատարած ակցիայի ժամանակ վնասվել է նաև ինքը: Որքան հասկացա, փորձ է արվում ստեղծել այնպիսի պատկեր, որ ես ընդունակ եմ ձեռք բարձրացրել ոչ միայն հայ կնոջ, թեկուզ ոստիկան, այլ նաև իմ ակցիային չառնչվող ցանկացած այլ անձի վրա:
Պնդում եմ, որ այդ ցուցմունքն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, կեղծ է և հորինովի: Ռեժիմը հավատարիմ իր գործելաոճին, այս անգամ ևս դիմեց հոգեհարազատ ստին, կեղծիքին ու շանտաժին: Չկա և չի կարող լինել որևէ փաստացի ապացույց, ցուցմունք, կամ տեսագրություն, որը կհիմնավորի ոստիկանուհու շինծու ցուցմունքը: 
Ես նորից կրկնում եմ ակցիայի իմ հայտարարությունը: Ես դեմ եմ դուրս եկել հրեշին՝ գործող համակարգին և այդ համակարգով իշխող ռեժիմին,և իմ «կրակոցներն» ուղղված են բացառապես համակարգին» :
https://www.youtube.com/watch?v=8BG0d_LhOpM
https://www.youtube.com/watch?v=Gu2TI3ahM7E
https://www.youtube.com/watch?v=zO5VydVJF0U
Վերը ներկայացվում է հղումներ տարբեր տեսախցիկներից կատարված տեսագրությոնների, որտեղ ոչ մի կին ոստիկան չի երևում և կին ոստիկանին կրակելու պնդումները կեղծ են և հորինված:
 
«Իրավունք և աջակցություն» հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Իրավունք