52 զինվորական պատասխանատվության կենթարկվի Պերմյակովի գործով


52 զինվորական պատասխանատվության կենթարկվի Պերմյակովի գործով

  • 27-02-2015 18:46:14   | Ռուսաստան  |  Իրավունք

Գյումիրում մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինվոր Վալերի Պերմյոկավին բանակային ծառայության թույլատվություն տալու համար Անդրբայկալում տարբեր զինվորական կառույցների ավելի քան 50 աշխատակիցներ պատասխանատվության կենթարկվեն: Խոսքը մասնավորապես վերաբերում է 52 աշխատակցի:

Ինչպես ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի ժամանակ հայտնել է ռուսական բանակում բարոյա-հոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելյովը, պատասխանատվության ենթարկվելու են բոլորը` սկսած նրանցից, ովքեր Պերմայկովին պիտանելիության ամենաբարձր աստիճան են տվել:

Կիսելյովի խոսքերով, Չիտայում արդեն երեք քրեական գործ է հարուցվել 32-րդ զինվորական հոսպիտալի բժիշկների նկատմամբ: Սրանք այն բուժաշխատողներն են, ովքեր որոշել են, թե Պերմյակովի հոգեկան առողջության հետ խնդիրներ չկան:

Բարոյա-հոգեբանական ծառայության բաժնի պետը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

replik.am

Նոյյան տապան  -   Իրավունք