Հունվարի 17-18-ին մասամբ կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը<br />


Հունվարի 17-18-ին մասամբ կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

  • 14-01-2011 15:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արարատյան» պոմպակայանում շինարարական աշխատանքների հետ կապված հունվարի 17-ի ժամը 09-ից մինչեւ հունվարի 18-ի ժամը 21-ը կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդ փողոցի ու 4-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մնացած հատվածներում, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1, Բ-2, Բ-3, Բ-4 զանգվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին «Երեւան ջուր» ՓԲԸ-ի մամլո ծառայությունից, նույն աշխատանքների հետ կապված կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ եւ Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն